Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Տեր-Պետրոսյանի թեզերը հին են ու ոչ ադեկվատ

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

-Պարոն Մելքոնյան, առաջին նախագահը օրերս կրկին հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ և իր տարբերակն առաջարկեց հռչակագրի: Ես ուզում եմ գնահատեք այն մտահոգությունը, որ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով արդեն երրորդ անգամ նույն խնդրով դիմում է մասնագետներին, իշխանությանը, որպեսզի վերատեսության ենթարկվի այն փաստաթուղթը, այն ուղերձը, որը Սերժ Սարգսյանի և Սփյուռքի պատկան մարմինների կողմից նախապատրաստվել ու հռչակվել է:

Նախ՝ ուզում եմ ասել, որ ինքնին այն երևույթը, որ առաջին նախագահը, ով մասնագիտությամբ նաև արևելագետ է, խոսում է համազգային նշանակության խնդրի մասին՝ արդեն հետաքրքիր է: Բայց հետաքրքրությունն այդքանով ավարտվում է, քանի որ այն թեզերը, որ ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանը, մի մասը հին են և հիշեցնում են մեզ 1990-ական թթ. Հայաստանի պետական քաղաքականության որոշակի դրույթներ, իսկ մյուս մասն ադեկվատ չեն և շատ հաճախ հակասում են օբյեկտիվ իրականությանն ու մի շարք իրողություններին:

Մտահոգության մասով:

Մտահոգությունը նույնպես չեմ կիսում. եթե այն վերաբերում է Ցեղասպանության հարցում ավելի ճիշտ քաղաքականություն վարելուն, դա ողջունելի է:

Այսինքն՝ Դուք, այնուամենայնիվ, կարծում եք, որ պահանջատիրությունը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության մաս:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դրա հետ անքակտելիորեն կապված պահանջատիրությունը պետք է իր կարևոր տեղն ունենա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ այդ հարցը պետք է լինի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար նախապայման: Ես չեմ կիսում Տեր-Պետրոսյանի այն տեսակետն ու ձևակերպումը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր հիմնասյունն է:

Այսինքն՝ ներկայիս Հռչակագրով այդպիսի վտանգներ չե՞ք տեսնում:

Ես վտանգներ տեսնում եմ ոչ միայն Հռչակագրով, այլ ընդհանրապես, քանի որ, ինչպես նշում է Տեր-Պետրոսյանը և՛ իր ելույթներում, և՛ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, մենք այս Հռչակագրով և այս ոճի հռետորաբանությամբ կարող է էլ ավելի զայրացնենք Թուրքիային, ստանանք ավելի մտահոգիչ պատասխաններ, հարվածներ և այլն:

Հայտնի է, որ Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում Սփյուռքն ընդհանրապես մասնակից չէր Հայաստանի քաղաքականության մշակմանը: Նրանք դուրս էին դրված: Ավելին՝ Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցերում Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Թուրքիան և Սփյուռքը միասին պետք է քննարկեն այս հարցերը: Ըստ էության՝ Տեր-Պետրոսյանն առաջարկում է վերադառնալ այս օրակարգին:

Կոնկրետ այս տեքստում մտահոգությունները սկսվում են 8-րդ կետից: Այստեղ առաջին հերթին՝ մի հակասություն նույն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերի հետ, և երկրորդ հերթին՝ մտահոգություն: Ինչ-որ տեղ հռչակագիրը մի առանցք է, որի շուրջ, ըստ էության, ձևավորվում է քիչ թե շատ միասնական տեսակետ: Սա ինչ-որ տեղ համազգային փաստաթուղթ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում