Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Դեմ եմ, որ 5 տարում 4 համաներում լինի. Գագիկ Ջհանգիրյան

Անձամբ դեմ եմ, որ հինգ տարում չորս համաներում լինի. այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

«Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում պատժողական քաղաքականություն գոյություն չունի: Եթե մենք հինգ տարում չորս համաներում ենք անում, պատժի ընդհանուր և հատուկ կանխարգելիչ նշանակությունը ո՞ւր է մնում: Ինչո՞ւ ենք պատժում էդ մարդկանց, եթե պիտի ամեն տարի համաներում անենք, եթե այդ մարդիկ արդար պատժված հանցագործներ են»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

Նա համաձայնեց դիտարկմանը, որ հայաստանյան դատական համակարգում լուրջ ու խոցելի խնդիրներ կան, սակայն չհամաձայնեց, որ այդ խնդիրների լուծման ուղին համաներումների շարք իրականացնելն է:

«Ձեր խոնարհ ծառան այդ դատական համակարգի զոհերից մեկն է, բայց մենք պետք է համակարգը բարեփոխենք, ոչ թե տարին մեկ համաներում անենք: Ես այդպիսի համաներումը չեմ հասկանում»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով այն փաստին, որ, որպես կանոն, համաներումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր չեն փոխհատուցել հասցված վնասը, մինչդեռ ազատության մեջ հայտնվելով՝ կկարողանային աշխատել ու հատուցել այդ վնասը, Ջհանգիրյանն արձագանքեց. «Բոլոր համաներման տեքստերում, որոնք ընդունվել են ՀՀ պատմության մեջ, այդ դրույթը եղել է: Ովքեր ունեցել են նյութական չբավարարված պահանջներ, ասենք՝ վնասի փոխհատուցում, գույքի բռնագրավում, եթե դրանք չեն եղել, համաներումը չի տարածվել այդ մարդկանց վրա, դա նորություն չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում