Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դժգոհ վիրահայերը փողոցում չեն միանա կառավարության հրաժարականը պահանջողներին

Այս օրերին բավական բուռն իրադարձություններ են տեղի ունենում հարևան Վրաստանում: Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած «Միացյալ ազգային շարժումը» նախաձեռնել է կառավարությանը պաշտոնանկ անելու գործընթաց: Այս պահանջով հազարավոր վրացիներ, ակցիան նախաձեռնողների խոսքերով՝մոտ 50․000 մարդ, Թբիլիսիիում բողոքի երթեր և հանրահավաքներ են կազմակերպում:

Վրաստանի նոր կառավարությունից առանձնապես գոհ չեն նաև հայերը: Թեպետ ժամանակին վիրահայերը ծայրաստիճան դժգոհ էին Միխեիլ Սաակաշվիլու իշխանությունից՝ նրան մեղադրում էին քաղաքական հետապնդումներ իրականացնելու, նախընտրական խոստումները չկատարելու, նույնիսկ` իրենց հալածելու մեջ, հիմա էլ առանձնապես գոհ չեն իշխող «Վրացական երազանք»-ից:

Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս օրերին Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին հայկական կազմակերպություններ կազմակերպված չեն մասնակցում: Այդուհանդերձ, ակցիայի մասնակիցների մեջ կարելի է տեսնել նաև հայերի, ովքեր հրապարակ են գալիս սեփական նախաձեռնությամբ:

Այս տեղեկությունը վերահաստատեցին նաև Ջավախքում: Շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն ընդգծեց, որ խիստ դժգոհ են այս կառավարությունից և գործող իշխանություններից, բայց չեն գնա Թբիլիսիի, չեն պահանջի հրաժարականներ, որովհետև եկող կառավարությունն ավելի լավը չի լինելու: «Մենք շատ մեծ պահանջներ ունենք այս իշխանությունների նկատմամբ, շատ հարցեր ու խնդիրներ կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում: Բայց կարծում եմ, որ դա բացարձակապես չի նշանակում, որ մենք պետք է փողոց դուրս գանք: Իշխանությունները փոխվում են, բայց ոչինչ չի փոխվում այն քաղաքականության մեջ, որ նրանք վարում են մեր նկատմամբ: Ավելորդ է լինում նրանց դեմ լինել, սրանց պաշտպանել կամ հակառակը»,- ասաց նա:

Հավելենք, որ ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի ղեկավարը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան է, ևս հայտարարել է, որ իրենք կողմ են կառավարության հրաժարականին, սակայն առանց մտածելու չեն միանա այս հարցով ամեն գործընթացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում