Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Դրամի արժեզրկումը Հայաստանի համար կատաստրոֆիկ կլինի. Արտահանողների միության նախագահ

«Դրամի արժեզրկում պետք չէ, մի մոռացեք, որ մեծ մասամբ ապրանքները ոչ թե արտահանում, այլ ներկրում ենք, դուք պատկերացրեք՝ սկսած շաքարից, ցորենից, ամեն ինչ ահավոր թանկանալու է, կատաստրոֆա է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ չի կիսում այն գործարարների տեսակետը, թե դոլարը պետք է լինի 700-800 դրամ, որպեսզի արտահանումը խթանվի, ապրանքներն արտահանելիս մրցունակ լինեն, և Հայաստանի տնտեսությունն էլ որոշակի առումով կայունանա:

Րաֆֆի Մխչյանը բացատրեց, որ գործարարներն արտահանելիս խնդիրների առջև են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով, քանի որ մինչև ռուբլու տապալումն ունեին ռուբլով պայմանավորվածություններ, բայց ԵՏՄ մտնելուց հետո «հետռուբլային» առևտուր տեղի չի ունենում: «Փորձում են հայ գործարարներն իրենց ապրանքը դոլարով առաջարկել մեր գործընկերներին՝ ձեռնտու չի լինում, որովհետև ինքնին ռուբլին այսօր շատ էժան է, դրամի խնդիրը չէ, այլ ռուբլու, իրենց ինֆլացիայի պատճառով չեն կարողանում դոլարով գնել և տեղավորել իրենց գնային սահմանների մեջ»,- մանրամասնեց Ր. Մխչյանը: Նա շեշտեց, որ ՌԴ Կենտրոնական բանկը խիստ վերահսկում է, և ծայրահեղ դեպքերում է շուկայում գնաճ արձանագրվում: Ըստ նրա՝ եթե ռուբլին շուտափույթ չկայունանա, խնդիրները չեն կարող հարթվել: «Այսօր Ռուսաստանից շատ ենք տառապում, մեր դժբախտությունը գալիս է ՌԴ-ից ահավոր կախվածությունից, պետք է նոր շուկաներ փնտրենք, այլընտրանք»,- շեշտեց մեր զրուցակիցը: Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է 20-25 տոկոսով: Ինչպես արդեն ասվեց, արտահանումների ծավալը պակասել է առաջին՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման, երկրորդ՝ օրեցօր պակասող ազգաբնակչության, աշխատող ձեռքերի ու մասնագետների պատճառով: «Պետք է զարկ տալ թեթև արդյունաբերությանը, ինչպես նաև չբավարարվել ԵՏՄ շուկայով, բարձրացնել ապրանքների մրցունակությունը եվրոպական շուկաներում»,- ասաց նա: Րաֆֆի Մխչյանը նկատեց, որ մեր՝ մղձավանջային իրավիճակից դուրս գալու ելքը նոր շուկաներում հաստատվելն է: «Ժամանակը եկել է վերազինվելու, տեսեք՝ անգամ աշխատուժը, խոպանչիները ՌԴ-ում են, տրանսֆերները 50-60 տոկոսով նվազել են, մեր գլոբալ դժբախտությունը գալիս է ՌԴ-ից»,- ասաց նա:

Մեր արտահանողները տուժում են նաև միջազգային շուկայում պղնձի և մետաղի գների անկումից, որը բերում է նրան, որ հսկաները, որոնք մեծ թվով աշխատատեղեր ունեն, այսօր իրենց գործունեությունը համարյա դադարեցրել են, չեն վաճառում իրենց ապրանքը՝ սպասելով միջազգային շուկայի կայունացմանը, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը: «Իրենք այդ մոլիբդենի խտանյութը վաճառում են համաշխարհային շուկայում. Պատկերացրեք՝ մեկ տոննան 8500 դոլարից իջել էր մինչև 5300 դոլարի»,- մանրամասնեց Րաֆֆի Մխչյանը: Ըստ նրա՝ այս պահին պետք չէ սպասել հրաշքների և հուսալ, որ կարճ ժամկետում խնդիրները կլուծվեն:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում