ԱՄՆ Ֆլորիդա նահանգի գիտնականները պարզել են, որ թերմիտների 2 ագրեսիվ տեսակներ 2 անգամ ավելի արագ են խաչասերվում և սերունդ տալիս, քան սովորաբար: Նրանց եզրակացությունները հրապարակված են Plos One ամսագրում:
Նրանց եզրակացությունները մտավախություն են առաջացնում, որ ապագայում վնասատուները կկարողանան ավելի մեծ վնաս հասցնել, քան այժմ:
Երկու տեսակներն էլ Ֆլորիդայում հայտնվել են վերջին 30 տարում մարդու գործունեության պատճառով:
Գիտնականները պարզել են, որ այժմ նրանց բնակության տարածքները սկսել են հատվել, և ասիական թերմիտների արուները այլ տեսակի էգերի են նախընտրում:
Թերմիտների գաղութները ձևավորվում են տարիներով, այնպես որ՝ մոտ ժամանակներս չի հաջողվի իմանալ՝ արդյոք դրանց սերունդները կարո՞ղ են բազմանալ:
Թերմիտներից վնասը համաշխարհային մասշտաբով գնահատվում է տարեկան 40 մլրդ դոլար: