Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն 3-րդ անգամ ենթարկվել է անակնկալ դոպինգ ստուգման: Այս մասին տեղեկացնում է Abs-cbnnews.com-ը:
Ամերիկյան հակադոպինգային ծառայության (USADA) ներկայացուցիչը փորձանմուշ է վերցրել Պակյաոյից անմիջապես այն բանից հետո, երբ նա Լոս-Անջելեսում գտնվող Ֆրեդի Ռոուչի մարզադահլիճում ավարտել է 8 ռաունդից կազմված մենամարտը սպարինգ-մրցակցի հետ:
Հիշեցնենք, որ Մենի Պակյաո – Ֆլոյդ Մեյուեյզեր մենամարտը կայանալու է մայիսի 2-ին՝ Լաս-Վեգասում: Ավելի վաղ երկու մարզիկները ենթարկվել էին 2-ական անակնկալ դոպինգ ստուգման: