Այսօր իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր նախկին և ներկա աշխատակիցներ կրկին կառավարության դիմաց վարչապետից պահանջում էին իջնել և ներկայացնել աշխատավարձերի պարտքի մարման հստակ ժամանակացույց: «Եթե վարչապետը թասիբ ունի, արտաշատցի է, մեր աշխատավարձերը կտա»,- ասաց արտաշատցի նաիրիտցիներից մեկը՝ հավելելով, որ միշտ ասում են Արտաշատցու հացը ուտողը բալա չի բերում, բայց ստացվում է՝ ոչ միայն արտաշատցուց, այլև յուրաքանչյուր հայի հացը ուտում են ու մարսում:
Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նաիրիտցիները երեկ ճանապարհ փակելով ցույց տվեցին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և իշխանությունները ճիշտ կանեն, որ մտածեն աշխատավարձերի պարտքը օր առաջ մարելու մասին:
Անուշ Հարությունյանը նաև ընդգծեց, որ ԱԺ նամակ-պահանջ են ներկայացնելու, որպեսզի մինչև աշխատավարձի մարումը ժամանկավորապես սառեցվեն նաիրիտցիները վարկերը, և նրանց երեխաների ուսման վճարների ժամնակահատվածը հետաձգվի:
Մանրամասները՝ տեսանյութում: