Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

«Տնտեսական տեսակյունից միասնական արժույթի ստեղծումը հիմա անհնար է, քաղաքական տեսանկյունից՝ ոչ»

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Ռուսաստանի Ե. Գայդարի անվան ինստիտուտի միջազգային առևտրի լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կնոբելը:

Պարո՛ն Կնոբել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրվել է ԵՏՄ անդամ երկրներում միասնական արժույթ ստեղծել, և այդ մասով արդեն իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկին հանձնարարություն է տվել: Ավելի ուշ՝ արդեն Աստանայում Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց միայն Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի համար միասնական արժույթ ստեղծելու հարցը։ Ձեր կարծիքով` այդ երկրների տնտեսությունները պատրա՞ստ են դրան: Առանց Հայաստանի հնարավոր կլինի՞ ԵՏՄ անդամ մյուս երկրներում միասնական արժույթ կիրառել:

Իհարկե, միասնական արժույթ ստեղծելու հնարավորություն կա, եթե դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք: Այդ դեպքում դա հնարավոր կլինի անել ցանկացած պահի և ցանկացած ձևաչափով: Այլ հարց է, թե դրանից ինչ հետևանքներ կարող են լինել:

Իմ դիտարկմամբ՝ ԵՏՄ անդամ երկրները առայժմ պատրաստ չեն միասնական արժույթ ստեղծելուն, մինչ դա անդամ պետությունները չեն անցել այն փուլերը, որոնք պետք է անցնեին դրա համար: Նախ պետք է ապահովել գոնե ապրանքների, աշխատանքի, կապիտալի․ ծառայությունների փաստացի ազատ տեղափոխում: Դրանից հետո միայն կարելի է խոսել միասնական արժույթ ստեղծելու մասին: Հիմա դա դեռ չկա: Իհարկե, կարող ենք խոսել աշխատանքի ազատ տեղափոխման մասին, այդ մասով փաստացի դժվարություններ չկան, այսինքն` անդամ երկրների քաղաքացիները կարող են աշխատանքի տեղավորվել Ռուսաստանում կամ Բելառուսում: Բայց ապրանքների տեղափոխման հարցում զգալի թվով ոչ սակագնային խոչընդոտներ կան՝ սկսած անասնաբուժական և բուսասանիտարական կարգավորումներից: Հաջորդ փուլը՝ ընդհանուր մակրոէկոնոմիկական քաղաքականությունն է, որը չկա:

Այս պահի դրությամբ, ինչպես Ռուսաստանն ու Բելառուսը, այնպես էլ Ղազախստանն ու Հայաստանը, Հայաստանն ու Ռուսաստանը տնտեսական տեսանկյունից պատրաստ չեն միասնական արժույթի ստեղծմանը: Իսկ քաղաքական տեսանկյունից դա այլ հարթության վրա գտնվող հարց է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե երկրների ղեկավարների որոշումն այդ ուղղությամբ կանտեսի՞, թե՞ չի անտեսի տնտեսության մեջ առկա խոչընդոտները:

Ցանկացած դեպքում ի՞նչ եք կարծում, միասնական արժույթի ստեղծումը մո՞տ ապագայի հարց է, որ հիմա արդեն հանձնարարություններ են տրվում ու քննարկումներ անցկացվում, թե՞ կարող է ձգձգվել:

-Եթե տնտեսության կոնտեքստում նայենք, ապա ես կարծում եմ` մինչև 2025 թվականը հնարավոր չէ: Իսկ քաղաքական տեսանկյունից՝ մենք չենք կարող ոչինչ կանխատեսել:

Նախքան միասնական արժույթի ստեղծումը խոսվում էր նաև դոլարից հրաժարվելու մասին, այսինքն` ԵՏՄ անդամ երկրներում ապրանքների ներկրումն ու արտահանումը կատարվի, օրինակ, ռուբլիով։ Մինչև Ձեր նշած 2025 թվականն ու, ասենք, միասնական արժույթի ստեղծումը հնարավո՞ր է անցում կատարվի այս մեխանիզմին:

Տեսականորեն այդպիսի հեռանկարը հնարավոր է: Վերջին ամիսները ցույց տվեցին, որ ռուբլիով փոխհարաբերություններն ավելի մեծ արժութային ռիսկ են պարունակում, քան դոլարով և եվրոյով հարաբերությունները: Մասնավոր բիզնեսին դու չես հրամայի` ինչ արժույթով առևտուր անել, դա կարող ես անել միայն պետական ընկերությունների դեպքում: Հետևաբար, այս դեպքում կարող եմ ասել, որ, տնտեսական տեսանկյունից, մոտ ապագայում ես չեմ տեսնում հնարավորություն, որ ԵՏՄ անդամ երկրներում առևտրային հարաբերություններում ռուբլին դառնա դոմինանտ:

Եվրասիական տնտեսական միությունն իր գործունեությունը սկսեց Ռուսաստանի համար ոչ այնքան բարենպաստ ժամանակահատվածում. նկատի ունեմ Արևմուտքի պատժամիջոցները։ Շատ է խոսվում այն մասին, որ այդ միությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը, որ այն ապագա չունի: ԵՏՄ-ի ստեղծումից շուրջ 3 ամիս է անցել, ի՞նչ եք կարծում, այն «աշխատո՞ղ» նախագիծ է:

Ես կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության աշխատանքը պատժամիջոցներից կախված չէ: Ընդհանրապես, պետք չէ գերագնահատել Եվրասիական տնտեսական միության դերը մեր տնտեսությունների և հարաբերությունների զարգացման գործում: Եթե Եվրասիական տնտեսական միության սկիզբը նայենք՝ Մաքսային միությունը, ապա նույնիսկ դա, մեր 4 պետությունների կտրվածքով, ամբողջությամբ չի աշխատում: Դրանից ելնելով` ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը լրջագույն ազդեցություն է ունենում մեր տնտեսությունների զարգացման վրա, այդպես չէ: Պետք չէ մտածել, որ ԵՏՄ-ն լուրջ կերպով օգնում կամ խանգարում է մեր տնտեսությունների զարգացմանը: Ռուսաստանում և Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած գործընթացները պայմանավորված են միանգամայն այլ հանգամաքներով և ոչ մի կապ չունեն   Եվրասիական տնտեսական միության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում