Լեհաստանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ազգային թիմի կազմում ոսկե մեդալ է նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 8:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրիյ Սվիրիդին:
Քառորդ եզրափակիչում Ֆրանգուլյանը 6:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզատիլովին, իսկ կիսաեզրափակիչում 9:7 հաշվով` թուրք Ռեջեպ Տոպալին։
70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Իշխան Պողոսյանը 10:21 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Կարպաչին: