ԱՄՆ Օկլահոմա նահանգի Սանդ Սպրինգս քաղաքում տոռնադոն խլել է 1 մարդու կյանք, մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Իշխանությունների տվյալներով՝ լիովին ավերվել կամ ուժգին վնասվել են ավելի քան 30 տներ։
Նահանգի մի շարք այլ քաղաքներում տոռնադոն խափանել է էլեկտրամատակարարումը։ Տալսայում և Օկլահոմա սիթիում առանց լույսի է մնացել մոտ 40 հազար մարդ։ Օկլահոմայում մի քանի ճանապարհներ փակ են։