Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Զինվորները տեսել են, թե ինչպես է նա արագ վազում. Սեյրան Օհանյանը՝ դասալիք զինվորի մասին

«Սահմանային իրավիճակը վերահսկվում է Հայկական բանակի, մանավանդ` Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Չկա որևիցե իրադարձություն, որին համարժեք, անգամ` ավելի պատասխան չտանք: Գիտեք, որ վերջինը մարտի 19-ի իրադարձությունն էր, երբ հայկական ստորաբաժանումները, Պաշտպանության բանակի այն դասակը, որը գտնվում էր անմիջապես պաշտպանության գոտում, ուղղակի բարձր մակարդակով, զինծառայողների հերոսությունների, անձնուրացության շնորհիվ կարողացան հետ մղել հակառակորդին, վնաս պատճառել և հնարավորություն ստեղծել, որ հիմնական ուժերը գան, տեղում պատժեն հակառակորդին ու հարցերը լուծեն: Այսօր իրավիճակը վերահսկվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից  հայկական սահմանի նկատմամբ կատարված վերջին հարձակումներին:

Նախարարը, սակայն, կարծում է, որ անընդհատ առաջին գծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև այսօր Հայկական բանակն այնպիսի պատրաստություն ունի, որ ի վիճակի է ինքնուրույն լուծել այդ խնդիրները: «Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողքին գտնվեն մեր վետերաններն ու երկրապահները, անհրաժեշտություն լինի արձագանք ակնկալել այլ կազմակերպություններից, ՀԱՊԿ-ից, երևի թե այդ որոշման համար ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան քայլ կձեռնարկի: Մենք պատշաճ կերպով իրականացնում ենք մեր առջև դրված խնդիրները»,- ասաց Ս. Օհանյանը:

Ինչ վերաբերում է վերջերս Ադրբեջանի կողմն անցած զինծառայողի քայլին, ապա նախարարն ասաց, որ Ադրբեջանի կողմից սահմանի հատման տեսանյութը արհեստականորեն պատրաստված է: «Նման բան չի եղել, քանի որ այն պահին, երբ նա լքել էր դիրքը, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում: Չի ստացվել կանխել»,- ասաց նա՝ ավելացնելով, թե զինվորի այդ քայլի պատճառները պետք է փնտրել նրա ընտանեկան պայմանների մեջ: «Այն լարվածությունը, որ այսօր գոյություն ունի սահմաններին և շփման գծում, շարունակվում է Ադրբեջանի հետևողական` ավելի լարված դարձնելու քայլերի շնորհիվ, որոնք մի քանի խնդիրներ լուծելու նպատակ ունեն: Բայց միանգամից ակնկալել, որ ԵՏՄ-ին անդամակցելը մեր անվտանգության հարցերն անմիջապես կլուծի, չի կարելի: Մյուս կողմից` չանդամակցելը, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համապատասխան համագործակցություն չունենալը նշանակում է չմտածել ապագայի մասին»,- եզրափակեց Ս. Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում