Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկար ժամանակ է, ինչ խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին:
Նախկինում նա թե՛ Ազգային ժողովում, թե՛ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ կամ հետո պատասխանում էր իրեն ուղղված հարցերին: Բայց մոտ մեկուկես ամիս է, ինչ վարչապետը հրաժարվում է շփվել լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ մեկուկես ամիս առաջ տեղի ունեցավ նրա խնամի՝ «Բարգավաճ հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձությունները:
Վարչապետը հավանաբար խուսափում է պատասխանել Գ.Ծառուկյանին վերաբերող հարցերին: