Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Հանրահավաքներ չեն լինելու, հրաժարականներ չենք պահանջելու. ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ մարտավարություն է փոխվելու իրեն ընդդիմադիր հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ:

– Մարտավարություն փոխել հասկացողությունը կարելի է երկակի ընդունել: Մենք շարունակելու ենք նույն կերպ՝ լավին լավ ասել, վատին՝ վատ, ընդունել լավը, քննադատել վատը: ԲՀԿ-ում մինչև այսօր այդպես է եղել, և այդ առումով ոչինչ չի փոխվել: Ինչպես ես համայնքների խոշորացման հանրաքվեի հետ կապված իմ ելույթում ասացի, թե ոչ մի իրավական ուժ չունեցող բանի վրա հսկայական գումար ենք ծախսում, մինչդեռ դա կարելի էր անցկացնել հարցման օգնությամբ. 3 համայնքի համար, որտեղ ընդգրկված է 21 գյուղ, ծախսվելու է 44 մլն դրամ՝ մոտ 100.000 դոլար: Մոտ 900 համայնք ունենք, եթե բազմապատկենք 40-42 մլն դրամով, ուրեմն 4-5 մլն դոլար ենք ծախսելու: Իսկ 4 մլն դոլարով կարելի էր 10 մարզերում 10 մեքենատրակտորային կայան կազմավորել: Ես դրան եմ դեմ:

– Իսկ ի՞նչ լավ բան կա, որը Դուք լավ եք գնահատելու:

– Եթե լավ բան լիներ, տնտեսական աճ կունենայինք, արտագաղթը կկանգներ: Քանի դեռ այդ երևույթները շարունակվում են, բնական է՝ չկա: Եթե լավ բան լիներ, պետք է լիներ դրական տեղաշարժ: Իսկ դա նշանակում է յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարելավում: Դրական շարժը նշանակում է՝ ամեն օր գոնե մեկ լրացուցիչ աշխատատեղ: Ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը:

Այսինքն՝ շարունակելո՞ւ եք իշխանություններին քննադատել:

– Շարունակելու ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք, և գնահատականները չեն փոխվելու: Ասելու ենք այն, ինչ տեսնում ենք:

Նույն կերպ շարունակելու եք հանրահավաքնե՞ր հրավիրել, արտահերթ ընտրություններ և հրաժարականնե՞ր պահանջել:

– Հանրահավաքների խնդիր ես չեմ տեսնում, կուսակցությունում նման քննարկում չի եղել: Հրաժարականների հետ կապված նույնպես կուսակցությունում քննարկում չի եղել, բայց աշխատանքը խորհրդարանում, հանրության հետ շարունակվելու է: Ու ցանկացած օրենքի կամ երևույթի գնահատական տալու ենք այնպես, ինչպես մենք ենք դա տեսնում:

Այնուամենայնիվ, ԲՀԿ-ում դիրքորոշման փոփոխություն եղել է. չէ՞ որ հանրահավաքներ չեք հրավիրելու և հրաժարականներ չեք պահանջելու:

– Հանրահավաք անում էր եռյակը, իսկ այսօր եռյակ գոյություն չունի:

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն կարծիքը, որ ԲՀԿ-ն այսուհետ աշխատելու է իշխանությունների համակարգման ներքո:

– Կարծում եմ՝ իմ հարցազրույցները նման մտահոգության կամ կասկածի տեղիք չեն տալիս: Ընդհուպ հարցադրում եմ արել, որ եթե տնտեսական աճ չունենանք, ապա կառավարությունը պետք է փոխվի ամբողջությամբ:

Մինչև ե՞րբ եք կառավարությանը ժամանակ տալիս դրա համար:

– Ժամանակ տալը ինձանով չի: Եթե ինձանով լիներ, ես դա այսպես կգնահատեի՝ յուրաքանչյուր օր որքան աշխատատեղ կբացվի: Եվ եթե երեք օր գրաֆիկը խախտվեր, ապա երեք օր հետո կառավարությունը պետք է հրաժարական տար: Նման տնտեսական իրավիճակ ունեցող երկրներում պետք է գործի «ձեռքի կառավարում» տարբերակը: Ամեն օրվա օպերատիվ կառավարման մեթոդ պետք է լինի, և կառավարությունն ամեն օր պետք է հաշվետու լինի խորհրդարանին ու հանրությանը: Եթե կառավարությունը մի քանի անգամ իր գրաֆիկը չի կարողանում բավարարել, պետք է հրաժարական տա, հակառակ դեպքում մենք տնտեսությունը առաջ չենք տանի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելո՞ւ եք, ինչպես նախկինում Տիգրան Սարգսյանի հրաժարականն էիք պահանջում:

– Մենք անհատների հետ խնդիր չունենք: Ես ասում եմ՝ եթե տնտեսական աճ չենք ունենում, ապա կառավարությունը պետք է ամբողջությամբ հրաժարական տա:

Դուք տեղյա՞կ եք կառավարությունում ընթացող այն ստվերային քննարկումներին, որ ապրիլի սկզբին տնտեսական անկման մասին հայտարարություն է լինելու:

– Հայտարարելը պարտադիր չի, մենք դա տեսնում ենք: Վիճվարչությունը ցուցանիշները ձեր ասած ժամկետում է հրապարակում, բայց ես դրանց չեմ հավատում, որովհետև այդ գերատեսչությունը երբեք իրականությանը համապատասխանող աշխատանքով չի զբաղվում: Ես նրան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կանվանեմ Վիճվարչություն: Որ տնտեսական աճ չունենք, որ տնտեսական աճը զրո է, դրա համար չպետք է Վիճվարչության տվյալներից հասկանալ: Դա մենք տեսնում ենք: Քանի՞ աշխատատեղ է բացվել այն տարածքում, որտեղ ես ապրում եմ, կամ որտեղից ես պատգամավոր եմ ընտրվել: Քանի՞ հոգի է բարելավել իր կենսամակարդակը: Սա է ցուցանիշը: Եթե Վիճվարչությունը ասի՝ 50% տնտեսական աճ ունենք, միևնույն է՝ ոչ ոք չի հավատալու: Ինչպես ասում են՝ շաքար ասելով բերանդ չի քաղցրանա:

– Ե՞րբ պետք է կառավարության ամբողջական փոփոխության հարց բարձրացնեք:

– Կառավարությունն ինքը պետք է հրաժարական տա և գնա: Այդ աթոռներն զբաղեցնելը ինքնանպատակ չի: Այդ աթոռները զբաղեցնում են, որպեսզի կարողանան կառավարել, ծրագրավորել և ապահովել մարդկանց բարեկեցությունը, երկրի առաջընթացը: Եթե չեն կարողանում, իրենք պետք է գնան: Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է դա պահանջենք, և մեկ կուսակցությունից պահանջելու անհրաժեշտություն չկա: Նման ձևով հարց չի լուծվում, պետք է պարզապես գնան: Պատասխանատու մարդիկ պետք է հարցը դնեն, հրաժարականը պահանջեն, ստորագրեն և ուղարկեն: Եթե չեն աշխատում, տնտեսական աճ չեն ապահովում, նման կառավարություն պահելու իմաստը ո՞րն է:

Հովիկ Աբրահամյանն անցած տարի հավասար խաղի կանոններ ստեղծելու մասին հայտարարություն արեց: Հաջողվե՞ց դա  նրան, կամ ինքն այդ ուղղությամբ քայլեր արե՞ց:

– Մեկ տարին արդեն լրացե՞լ է:

Մի քանի ամիս է մնացել:

– Կարծում եմ՝ մի քանի ամիս հետո կառավարությունը պարտավոր է հաշվետու լինել իր մեկ տարվա աշխատանքի համար: Եվ ինքն իր աշխատանքին պետք է գնահատական տա, հակառակ դեպքում գնահատականը պետք է տա հասարակությունը կամ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում