Saturday, 20 04 2024
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

Չեմ կիսել ու չեմ կիսում Տեր-Պետրոսյանի դիտարկումները. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, որոշ ժամանակ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն հայտնեց հանդիպել Սերժ Սարգսյանին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված իր մտահոգությունները հայտնել։ Երեկ նա հանդես է եկել ծավալուն ուղերձով նույն թեմայի շուրջ։ Ձեր կարծիքով՝ արդյոք այսքան խոսակցություններից հետո չպե՞տք է կողմերը նստեին և բանակցեին Ցեղասպանության հռչակագրի կետերի շուրջ։ 

-Դուք խոսում եք կողմերի բանակցելու մասին, բայց ես, ճիշտն ասած, կողմ չեմ տեսնում, որովհետև Հռչակագիրը, որն ընդունվել է հունվարի 29-ին, պետական հանձնաժողովի կողմից մշակված միասնական փաստաթուղթ է, որը ներառում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի և Հայաստան պետության գործողությունների ամբողջականությունը։ Այն քաղաքական ձևակերպումների, պատկերացումների և նաև պահանջների միջազգային հանրության հետ համահունչ առաջ գնալու, ցեղասպանությունները դատապարտելու, դրա իրավաքաղաքական հիմքերը մատնանշելու համալիր փաստաթուղթ  է, որը մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, ոչ էլ մեկ մարդու մտքի արգասիք։ Սա միասնական, հավաքական փաստաթուղթ է, որն արտահայտվում է ՀՀ և հայկական մեծածավալ սփյուռքի կազմակերպված հատվածի մոտեցումները։ Սա չեմ կարծում, որ ավելի ամուր և ավելի հավաքական տեսակետ կամ ավելի ճիշտ ու արդարացի տեսակետ կարող է լինել այս փուլում, քան այն դրույթները, որոնք արտահայտված են Հռչակագրում։

Ինչ վերաբերում է առաջին նախագահի մոտեցումներին, ապա մամուլում ծանոթանալով նրա տեսակետին և որոշակի քննադատական նյութին, չեմ կիսել ու չեմ կիսում այդ դիտարկումները, հատկապես, որ վերջին հատվածում ասված է, թե չի կարծում, որ վերին աստիճանի ճշմարտություններ է ասում։ Բայց զուտ որպես տեսակետ ծանոթանալով՝ չեմ կարծում, որ մենք պետք է փոփոխություններ մտցնենք Ցեղասպանության ճանաչման գործընթացում, որովհետև այս 100 տարվա ընթացքում բավականին առաջընթաց արձանագրել ենք և հատկապես հիմա՝ 100-րդ տարելիցին ընդառաջ, առավել հասկանալի և հստակ պետք է լինենք միջազգային հանրության հետ մեր խոսքում։ Մենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարը չպետք է պայմանավորենք այլ խնդիրներով ու գործընթացներով։ Իհարկե, շատ լավ հասկանալով, որ աշխարհում ընթացիկ փոփոխությունների ֆոնին որոշակի շահեր գերտերությունների կամ տարածաշրջանային շահը կարող են հակասությունների մեջ հայտնվել, կարող են նոր համադրություններ կամ հնարավորություններ ծնվել, դրանք պետք է լինեն ընթացակարգային հարցեր արտաքին քաղաքականությունն առաջ մղելու համար։ Դրանք պետք է դիտարկվեն որպես հնարավորություններ և զարգացման հեռանկարներ, պետք է լինեն որպես գործողությունների համակարգման և համագործակցության նոր դաշտ։ Բայց ոչ երբեք պատճառ, հիմք կամ հիմնավորում Ցեղասպանության ճանաչման միջազգային հարթակի վրա փոփոխություններ բերելու համար։ Մասնավորապես, չեմ կիսում այն տեսակետը, որ մեզ համար այլևս կարևոր չէ Թուրքիայի կողմից ճանաչման կամ սեփական պատմությանն առերեսվելու խնդիրները։ Այլապես անիմաստ է ճանաչման և կանխարգելման ու հատուցման, նաև իրավական տարբեր խնդիրների մասին խոսելը։ Իհարկե, երկար կարելի է խոսել, սակայն չխորանալով և բանավեճի թեմա չդարձնելով՝ ասեմ, որ իմ խորին համոզմամբ այն Հռչակագիրը, որն ունենք, գոյություն ունեցող բոլոր հարցերի պատասխանները տալիս է ոչ միայն մեզ, այլև գործընկեր շատ պետությունների ու կառույցների համար։

-Փոխվո՞ւմ են արդյոք մեր արտաքին քաղաքականության հիմքերն այս Հռչակագրով, և արդյոք դրանում վտանգ չե՞ք տեսնում։

-Մեր արտաքին քաղաքականության հիմքերը փոխելու անհրաժեշտություն՝ որպես այդպիսին, չկա։ Կա արտաքին քաղաքականության մեջ նոր իրողությունները հաշվի առնելու անհրաժեշտություն, և դրանով է հենց պայմանավորված եղել այն ճկուն ու բազմավեկտոր, հավասարակշռված մոտեցումները, որոնք մեր արտաքին քաղաքականության հիմքում երկար ժամանակ կան։ Բայց դա փոփոխություն անվանել չի կարելի և պետք չէ։

 

Ավելին՝ տեսանյութում:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում