14-ամյա գրոսմայստեր Սամվել Սևյանի գլխավորած «ԱՄՆ-ի պատանի բոլոր աստղերը» թիմը Ռիչարդսոնում անցկացված մրցախաղում 26.5:23.5 հաշվով պարտության մատնեց Դալասի համալսարանի հավաքականին, որի հինգ անդամներից չորսը գրոսմայստերներ էին:
Սևյանը ցույց տվեց մրցախաղի լավագույն արդյունքը` 10 հնարավորից 6.5 միավոր:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: