Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվան հաճույքով լցնում է Հրվ. Կովկասում Արևմուտքի թերացումների պատճառով առաջացած վակուումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Տիկին Գևորգյան, նախօրեին Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին պայմանագիրը: Հաշվի առնելով, որ Հրվ. Կովկասի անվտանգության հարցերը մշտապես եղել են Արևմուտքի մտահոգության հարցը, ԵՄ-ն և Եվրախորհրդարանը վերջերս ԼՂ հակամարտությունը առաջնահերթություն հռչակեցին` ռուսական այս նոր «էքսպանսիան» դեպի Հրվ. Կովկաս որքանո՞վ է նպաստում այս տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

– Իր կարևորությամբ ես չէի տարանջատի Հրվ. Կովկասը նախկին Խորհրդային Միության այն հանրապետություններից, որոնք հիմա այս կամ այն ձևով գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ: Ինչ վերաբերում է Հրվ. Օսիայի ինտեգրմանը, ապա ես այլ կերպ եմ նայում այս խնդրին: Իմ կարծիքով` Ուկրաինայի ճգնաժամից հետո մենք որակական փոփոխություն ենք տեսնում հետխորհրդային հանրապետությունների նկատմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մինչև ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կտրուկ վատթարացումը ՌԴ քայլերը շատ ավելի զուսպ էին, այսինքն՝ ՌԴ կազմում որոշ տարածքների բացահայտ ինտեգրացում չէր կատարվում,  օրինակ՝ Աբխազիան և Հրվ. Օսիան Ռուսաստանի կողմից ճանաչվեցին անկախ պետություններ, և ոչ Ռուսաստանի մի մաս:

Ղրիմի բռնագրավումից հետո մենք տեսնում ենք, որ ինտեգրացման միտումը շատ ավելի բացահայտ է: Ռուսաստանը, որոշ առումով օգտվելով այն առիթից, որ Արևմուտքի հետ դիվանագիտական հարաբերությունները վատ են, փորձում է որքան հնարավոր է արագ ինտեգրել վիճարկելի կարգավիճակով որոշ տարածքները, որովհետև հիմա Արևմուտքի հետ լավ հարաբերությունների զսպաշապիկ չունի: Ե՛վ Հրվ. Օսիան, Աբխազիան, ե՛ւ նույնիսկ Արևելյան Ուկրաինայի որոշ մասերը այս նույն սցենարով կարող են ինտեգրվել ՌԴ կազմում:

Ինչ վերաբերում է Հրվ. Կովկասի անվտանգության ամրապնդմանը կամ թուլացմանը, ապա չեմ կարծում, որ որևէ լուրջ փոփոխություն կարող է լինել: Եթե խոսում ենք Աբխազիայի, Հրվ. Օսիայի մասին, ապա այս տարածաշրջանները վաղուց արդե դե ֆակտո Ռուսաստանի մասն են, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական միավորումներ: Դե յուրե դրանց միացումը Ռուսաստանին ընդամենը բարդացնում է Վրաստանի վիճակը, քանի որ ապագայում Վրաստանը ավելի մեծ գլխացավանք կունենա, եթե որոշի միանալ ՆԱՏՕ-ին կամ այլ կառույցների` ռազմական կամ քաղաքական:

– Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում է պահում Վրաստանին: Ունենալով ռազմաբազա Գյումրիում, հյուսիսում՝ Հրվ. Օսիայում ամրացնելով դիրքերը և դե յուրե ամրագրելով իր ներկայությունն ու ընդլայնելով այն, Աբխազիայում ունենալով ռազմական ներկայություն, փաստորեն, Վրաստանը հայտնվում է ռուսական աքցանի մեջ՝ չունենալով դրան համարժեք որևէ այլընտրանք, որը կպաշտպաներ Վրաստանին ռուսական սպառնալիքից:

– Չեմ կարծում, որ Վրաստանին անմիջական ռուսական սպառնալիք է սպասում, այսինքն՝ որևէ հիմք չկա կարծելու, որ Ռուսաստանը որևէ պատրվակով կարող է մտնել Վրաստան: Պարզապես նշված ռազմաբազաները Մոսկվայի արտաքին քաղաքականության մասն են: Այն է` ունենալ ռուսական ռազմական ներկայություն  բոլոր չճանաչված տարծքներում և այն հետխորհրդային փոքր հանրապետություններում, որոնք ՌԴ ծիրում չեն գտնվում: Ինչ վերաբերում է աքցանի մեջ պահելուն, ապա  Ռուսաստանը ընդամենը տարածաշրջանում ամրացնում է իր դիրքերը` կանխելու Վրաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ` եթե իհարկե ՆԱՏՕ-ն որոշի, որ պատրաստ է Վրաստանին  ընդունել իր կազմում անորոշ սահմաններով: Ռուսական ռազմաբազաների գոյությունը չեմ կարծում, որ նախանշան է, թե Ռուսաստանը պատրաստվում է, օրինակ, մտնել Վրաստան: Դա Ռուսաստանի շահերից չի բխում: Այն, ինչ պետք էր  Ռուսաստանին, գոնե հիմա, Վրաստանից արդեն իսկ վերցրել է:

– Բայց չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի՝ այս տարածաշրջանում ամրապնդվելուն զուգահեռ Ռուսաստանը ավելի կարծրացնի իր քայլերը և ուղղակի ռազմական գործողություններ պլանավորի:

– Ինձ թվում է, որ Մոսկվայի բոլոր քայլերը միտված են նրան, որպեսզի հստակ հասկացնի ՆԱՏՕ-ին, որ Ռուսաստանը շատ լուրջ է տրամադրված տարածաշրջանում դոմինանտ լինելու առումով ու չի պատրաստվում որևէ կոմպրոմիսի: Իսկ ռազմակայաններով Մոսկվան ազդակ է ուղարկում ՆԱՏՕ-ին,  որ Հրվ. Կովկասը իր ազդեցության գոտին է, և որ ՆԱՏՕ-ի ներկայություն այնտեղ ցանկալի չէ:

– Բայց Վրաստանը պաշտպանվելու և անվտանգության խնդիր ունի: Երբ Ռուսաստանն իր ներկայությանն իրավական տեսք է տալիս, Վրաստանը պետք է մտածի իր համար անվտանգության մեխանիզմներ «հայթայթելու» մասին, այդպես չէ՞:

– Իհարկե, կարող է և պետք է անվտանգության երաշխիքներ փնտրի: Երկու տարբերակ ունի՝ կա՛մ Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձել լավացնել, կա՛մ Արևմուտքի հետ սերտացնել ռազմական հարաբերությունները: Վերջինիս դեպքում խնդիրն այն է՝ արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրա՞ստ են հերթական բախման կետ ստեղծել Ռուսաստանի հետ, մանավանդ որ` այդտեղ ռուսական ռազմական ներկայությունն ավելի է մեծանում: Ինչ վերաբերում է իրավական տեսք տալուն, ապա դրանք որևէ արժեք չունեն Արևմուտքի համար, որը շարունակում է դրանք իբրև գրավված տարածքներ համարել: Ռուսաստանի բոլոր փորձերը՝ թեթև իրավական շղարշ ստեղծելու ուղղությամբ, Արևմուտքի տեսակետից անտեղի ու անիմաստ ջանքեր են և ավելի են կարծրացնում վերջինիս դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:

Ես Վրաստանի համար անվտանգության առումով անմիջական վտանգ չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ  Վրաստանի այլ մասերը գրավելով կամ բռնակցելով: ՌԴ համար գլխավորը ոչ թե տարածքներ գրավելն է, այլ ստեղծել անկայուն, անորոշ սահմաններով Վրաստան, որը գլխացավանք կլինի թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ԵՄ-ի և թե՛ Վրաստանի համար, որովհետև եթե այս երկիրը որոշի անդամակցել այդ կառույցներին, ապա անհասկանալի է, թե օրինակ` ԵՄ-ի սահմանները որտեղ կսկսվեն և որտեղ կավարտվեն Վրաստանում:  Իսկ անորոշ սահմաններով պետությունը թույլ պետություն է:

– Դա ազդում է նաև Հայաստանի վրա, որովհետև թույլ սամաններով հարևան ունենալը չի կարող ձեռնտու լինել:

– Այո՛, Հայաստանի պետականությունը ավելի դժվար կլինի ուժեղացնել: Ընդհանրապես, Հայաստանի և նախկին խորհրդային որոշ երկրների համար ուկրաինական իրադարձությունները խիստ բացասական արդյունքներ են ունենալու, ինչը դեռ հետո կտեսնենք: Առաջին նշաններն, օրինակ, Հայաստանում արդեն կան` ներքաղաքական առումով:

Վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանը մի շարք հետխորհրդային երկրների հետ միասին կարողանում էր մանևրել և բալանսավորված քաղաքականություն վարել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև` օգուտ քաղելով երկու կողմից: Բայց հիմա, քանի որ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները բևեռացած են, այս երկրները փաստի առաջ են կանգնել: Նրանք  պարտավոր են այս իրավիճակում, որ նման է «սառը պատերազմի», որևէ կողմի ընտրություն կատարել: Եվ հիմնականում ստիպված են ընտրել Ռուսաստանի կողմը, բայց այս ընտրությունը ոչ միայն Մոսկվայի ճնշման պատճառով է, այլ նաև Արևմուտքի լուրջ թերացումների հետևանք է: Հետխորհրդային ժամանակահատվածում Արևմուտքը այդպես էլ չկարողացավ լուրջ ռազմավարություն  ձևավորել թե՛ Հրվ. Կովկասի երկրների, թե՛ Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի նկատմամբ:

Մասնավորապես Հրվ. Կովկասում Արևմուտքի համար հիմնական խոչընդոտը տարածքային հակամարտություններն են եղել, ուր Արևմուտքը բավականին ոչ ճկուն դիրք է գրավել` առաջնությունը տալով տարածքային ամբողջականության սկզբունքին` ի տարբերություն, օրինակ, Կոսովոյի: Բացի այս, Արևմուտքի կողմից լուրջ ռեսուրսներ ու ջանքեր չգործադրվեցին այս հակամարտություններն արագ լուծելու համար: Սա ուներ երկու պատճառ: Նախ` Հրվ. Կովկասն այնքան էլ կարևոր չէ Արևմուտքի համար, ինչքան Ռուսաստանի: Երկրորդ` Ռուսաստանը բոլորովին շահագրգռված չէ հակամարտությունների լուծմամբ: Վերջին երկու տասնամյակում Արևմուտքը չկարողացավ լուրջ ինտեգրացիոն ծրագրերով հանդես գալ: Հստակ է, որ չունեն թե՛ ռեսուրսներ, թե՛ ազգային շահեր տարածաշրջանում ակտիվանալու համար: Նույնիսկ հիմա` ուկրաինական ճգնաժամից հետո էլ հայտնի չէ, թե Արևմուտքը ինչ ծրագրեր ունի Հրվ. Կովկասում:

Արդյունքում uտեղծվեց վակուում, որը Ռուսաստանը մեծ հաճույքով լցրել է ու կշարունակի լցնել: Ավելին` տարածաշրջանում ոչ միայն ՌԴ ռազմական և տնտեսական ներկայությունն է ուժեղանում, այլ նաև սկսել է տարածվել նոր գաղափարախոսություն, որը թերևս անխուսափելի էր նոր ձևավորվող «սառը պատերազմի» պարագայում: Այս գաղափարախոսությունը դեռ խմորվում է, բայց որոշ տարրեր արդեն հստակ են և արագ ընդօրինակվում են ՌԴ ծիրում գտնվող երկրների իշխանությունների կողմից: Այս նոր գաղափարախոսության ամենամեծ զոհը կլինեն ժողովրդավարական ավանդույթները, որ որոշ երկրներ, օրինակ` Հայաստանը կամ Ղրղզստանը ձեռք բերեցին վերջին ավելի քան 2 տասնամյակում: Ռուսական տնտեսական և քաղաքական կառավարման մոդելը, որ լրջորեն տարբերվում է արևմտյանից, կընդօրինակվի, եթե արդեն չի արվել, ՌԴ ազդեցության ներքո գտնվող երկրներում, ինչը միայն կնպաստի այս պետությունների թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական թուլացմանը: Իսկ այս երկրների թուլությունը նպաստում է ՌԴ շահերին, որովհետև ՌԴ-ն կցանկանա լինել հովանավորի դերում թե՛ տնտեսական, թե՛ էներգետիկ, թե՛ անվտանգության առումով:

– Հաշվի առնելով, որ տարածաշրջանում առավելապես նավթով հարուստ Ադրբեջանը և որպես կոմունիկացիոն կարևոր հանգույց` Վրաստանը արևմտյան ահռելի կապիտալ են պարունակում, հնարավո՞ր է, որ այստեղ փորձ արվի ռուսական ներկայությանը համարժեք ներկայություն ապահովել, և դա Արևմուտքի ու ՌԴ միջև նոր դիմակայության հանգեցնի:

– Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն և Արևմուտքը պատրաստ են երկրորդ ճակատ բացել` Ուկրաինայից զատ:

– Այսինքն՝ եթե նման որոշում կայացնի Արևմուտքը՝ իր ներդրումները պաշտպանելու համար, դա կդիտարկվի որպես ռազմաճակատի բացո՞ւմ:

– Եթե մենք խոսում ենք արևմտյան ռազմական ներկայության մասին, ապա դա Մոսկվայի կողմից կընկալվի իբրև լուրջ հակառուսական մարտահրավեր, այո՛, ճակատ Արևմուտքի դեմ: Գուցե Արևմուտքն այլ պատկերացումներ ունի, բայց Մոսկվայի համար ցանկացած օտար ռազմական ներկայություն համարվում է վտանգ ՌԴ ազգային անվտանգության համար:

– Ռուսաստանը Հայաստանում զորավարժություն է իրականացնում «Գրադ» կայանների կիրառմամբ: Ինչի՞ն կարող են ծառայել ռուսական «Գրադները», դրանց կիրառումը, այդ զորավարժությունները, երբ միաժամանակ Հյուսիսային նավատորմը ամենաբարձր պատրաստվածության ռեժիմի է բերվել: Ռուսական ռազմական գործողությունները ընդհանրապես ի՞նչ տրամաբանության են ենթարկվում:

– Պետք է չտարանջատենք այս զորավարժությունները նախորդներից: Եթե սա բացառիկ իրադարձություն լիներ, որի նմանը նախկինում արված չլիներ, ապա, այո՛,  գուցե հնարավոր է, որ լուրջ ռազմական գործողությունների նախերգանք լիներ: Բայց նման զորավարժություններ եղել են, բավականին հաճախ են անցկացվել նախկինում: Դրանց հիմնական նպատակը, ի վերջո, կոորդինացիայի բարելավումն է, որպեսզի հնարավոր ռազմական գործողության դեպքում հայ և ռուս զինվորականներն իրար հետ ավելի արդյունավետ աշխատեն: Իհարկե, բոլոր տեսակի զորավարժություններն ունեն նաև սիմվոլիկ իմաստ, քանի որ այն, ի վերջո, ուղղված է իրենց հակառակորդի դեմ: Ընդամենը սա է. ես չեմ կարծում, որ պետք է եզրակացնել, որ մոտ ապագայում զորավարժություններն իրականություն կդառնան:

Ինչ վերաբերում է Արևմուտքի Վրաստանում և Ադրբեջանում իր կոմերցիոն շահերը պաշտպանելուն, նախ չեմ կարծում, որ դրանք լուրջ վտանգի տակ են: Կամ եթե նույնիսկ լինեն ռուսական վտանգի տակ, ապա չեմ կարծում, որ, օրինակ, Վրաստանում այնքան հսկայական գումար է ներդրվել, որ Վաշինգտոնին կամ Բրյուսելին դրդի ռազմական ուժով այն պաշտպանել Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ավելի կոնկրետ` Արևմուտք գնացող գազամուղին և նավթամուղին, ապա առաջին անգամ չէ, որ Արևմուտքը նման խնդրի առաջ է կանգնում: Եկեք տեսնենք, թե ինչ արեց Արևմուտքը 2008թ. Վրաստանի ճգնաժամի դեպքում, որը շատ ավելի լուրջ էր և հենց Հրվ. Կովկասում էր, և լուրջ մտավախություն կա Ադրբեջանի նավթամուղի ու գազամուղի անվտանգության առումով: Բացի զորավարժությունից և Սև ծովում փոքրաթիվ ռազմանավերի ներկայությունից՝ ոչինչ չարվեց: Ի վերջո, այս ներդրումների մեծ մասը մասնավոր են, և խիստ անհավանական է, որ պետական կառույցները ներգրավվեն դրանց պաշտպանության գործում, եթե անգամ նման վտանգ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում