Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ծառուկյանը չկա, դաշտը ազատ է, խանգարող չկա, «ձեր գործն արեք ընտրողի հետ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

-Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն է օրակարգում, որի շուրջ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այդ հայեցակարգի ու դրա շուրջ քննարկումների վերաբերյալ։

-Դուք անընդհատ նշում եք քաղաքական, բայց ես այդ իրադարձությունները կանվանեի ապաքաղաքական, որովհետև քաղաքական իրադարձությունների կենտրոնում, եթե մենք իրական հանրապետություն ենք, մարդն է։ Բոլորն անընդհատ խոսում են ընտրվողի մասին, բայց ընտրողի մասին չեն խոսում։ Ու կարևոր չի՝ այդ ընտրվողը նախագահ կլինի, ԱԺ պատգամավորներ  կլինեն, մեծամասնականով կլինի, թե համամասնականով, միևնույն է, խոսքն ընտրվողի մասին է։ Հայաստանում քաղաքական համակարգը կսկսի գործել, եթե ընտրական համակարգն աշխատի։ Իսկ Հայաստանում 1995-ից՝ արդեն 20 տարի շարունակ մենք ջախջախել ենք ընտրական համակարգը, բոլորս մասնակցել ենք այդ ջախջախմանը։ Չի կարող լինել հանրապետական համակարգ՝ առանց ընտրական համակարգի։ Հիմա պետք է սկսել ընտրողից, մարդուց, մարդուն բերել, փորձել ներքաշել այդ գործընթացների մեջ։

-Բայց մարդիկ անտարբեր են սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, հույսեր էլ դրա հետ չեն կապում։

-Դուք արդեն պատասխանեցիք. այդ չընտրողը եղել է 1995-ի սահմանադրության ընդունման ժամանակ, 2005-ին, լինելու է նաև հետո։ Ես չեմ ուզում սահմանադրական բարեփոխումները կարևորել կամ չկարևորել, ես ասում եմ, որ դա կարող էր գործիքներից մեկը լինել, բայց այսօր, ցավոք, շատ խորն եք խրված ընտրողի նիհիլիզիմի առումով։ Նույնիսկ այս պարագայում սահմանադրական փոփոխությունները պետք է քննարկվեն միայն ընտրողի կոնտեքստում՝ ընտրողի ինքնիշխանության, ինքնավարության, ինքնազգացողության, սեփական կյանքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության վերաբերմունքի։ Իսկ ընտրողը մարդն է։ Խոսակցությունը կարող է լինել այսօր ապրող մարդու հետ իր մարդկային, կենսական, ընտանեկան, անձնային, մասնագիտական խնդիրների մասին, և եթե մարդը չի մասնակցում դրան, ինչպես արձանագրեցիք, նշանակում է՝ այդպես է դրված խնդիրը, ցավոք սրտի։

-Այսինքն՝ հանրային շահ այս անգամ էլ չեն հետապնդում ոչ իշխանությունները, ոչ մյուս քաղաքական ուժերը։

-Հանրայինի հոմանիշը ապրող մարդու շահն է. եթե այդ շահը լիներ, մենք դա միանգամից կտեսնեինք։ Քաղաքական կոչված խմբերի, խմբակների, կառույցների ղեկավարները եթե դեմքով դեպի մարդը չեն կանգնելու, եթե արդեն սկսել են մասնակցել այդ ընտրվողների տորթի բաժանմանը, լավ են արել, բայց այդտեղ ինչ կապ ունի ընտրողը։ Պետք չի հանդես գալ ընտրողի անունից։

-Բայց փորձեցին շրջվել դեպի մարդը. խոսում էին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին, և մեկ էլ մեկ օրում ամեն ինչ վերջացավ։

-Լավ ասացիք, այդպես չի լինում, որ մեկ օրում ամեն ինչ վերջանա։ Մեկ օրում ինչ-որ փուչիկ է պայթում։ Իսկ քաղաքական խմբերին ի՞նչն է խանգարում, որ այսօր իրենց գործն անեն։ Մեկ ամիս առաջ ասում էին՝ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ով առաջին դերում է, հիմա նա չկա, լավ չի՞, էլ չի խանգարում, չէ՞, ձեր գործն արեք ընտրողի հետ, մարդու հետ։ Այսինքն՝ ի՞նչ էիք ուզում, այս հարցի պատասխանը պետք է տրվի։ Նորից այդ պարզունակ, պրիմիտիվ լուծումները՝ մի հնար, մի այնպիսի բան մտածի, որ 20-30 տարի հակառակն արած լինի, պղծած ու ավերած լինի, ու մեկ էլ ֆոկուս է անում ու միանգամից դառնում միլիոնի տեր։ Այդպես չի լինում։ Ու հիմա նորից պետք է հանգիստ քո գործն անես ընտրողի հետ, եթե որոշել ես քաղաքականությամբ զբաղվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում