Ամերիկյան նշանավոր Սեմֆորդ ընկերությունը որոշել է իր ամենամյա խոշոր կրթաթոշակը շնորհել պատանի գրոսմայստերներ 14-ամյա Սամվել Սևյանին և 16-ամյա Կայդեն Տրոֆին: Նրանց միջև հավասարապես կբաժանվի պարգևավճարը, որը կազմում է 42 հազար դոլար:
Ամենամյա կրթաթոշակի շնորհումը կատարվում է 29-րդ անգամ: Մինչև այժմ պարգեւավճարներ են ստացել, մասնավորապես, Գատա Կամսկին, Հիկարու Նակամուրան, Վարուժան Հակոբյանը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: