Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է Աղզամովի հուշամրցաշարը:
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և բաժանել 3-13-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը 91 մասնակիցների մեջ զբաղեցրել է 8-րդ տեղը:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևը, ով իր ակտիվում 7 միավոր է գրանցել: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: