Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Բելառուսում և Ղազախստանում միասնական արժույթի վերաբերյալ կարծիքը միանշանակ չէ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Կենտրոնական բանկերի հետ համատեղ մշակել ԵՏՄ միասնական արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները՝ հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակմամբ։

Ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ միասնական արժույթը կոչվելու է «ալթըն»: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տեղեկություններով՝ նախատեսվում է նաև ստեղծել Եվրասիական կենտրոնական բանկ՝ վերազգային լիազորություններով, որը գտնվելու է Ալմաթիում:

Ռուսաստանի նախագահի այս մտահղացումը Հայաստանում արդեն իսկ առաջացրել է տնտեսագետների և վերլուծաբանների խիստ դժգոհությունը։ Այս հարցի նկատմամբ ոչ միանշանակ է վերաբերմունքը նաև Ղազախստանւմ և Բելառուսում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղազախստանի Համաշխարհային տնտեսական քաղաքականության ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Սուլթան Ակիմբեկովն ասաց, որ հետևելով Ռուսաստանի նախագահի խոսքերին՝ պարզ է դառնում, որ արժույթը ստեղծվելու է՝ «այսպես ասած, հենվելով ռուսական ռուբլու վրա», սակայն կրելու է բոլորովին նոր բնույթ՝ այլ անվամբ. «Այդ անվան վերաբերյալ տարբերակներ կան, որոնք հիմա շրջանառվում են՝ միանշանակ չէ, և ես կարծում եմ, որ դա մոտ ապագայի հարց չէ:

Եթե մենք դիտարկենք Եվրամիության օրինակը, որի ուղղությամբ շարժվում է Եվրասիական տնտեսական միությունը, ապա այնտեղ մեկ ընդհանուր արժույթը սկզբում ֆորմալ դեր էր կատարում, որպես այդպիսին, միասնական չէր, ինքն իրենով արժույթ չէր, և շատ երկար ժամանակ պահանջվեց՝ համաձայնեցնելու համար:

Այսօրվա դրությամբ մենք Ռուսաստանի ընդհանուր Եվրասիական տնտեսական միության աշխատանքների մասով անհամաձայնություն չունենք, մեր տարաձայնությունները վերաբերում են հիմնականում առևտրաշրջանառության ոլորտին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ռուսաստան ապրանք արտահանելու վերաբերյալ։ Այդ բոլոր հարցերը քննարկվում են»:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի մտահղացումը հետաքրքիր է, բայց հարցը սուր է դրված, որովհետև անդամ երկրները բավականին տարբեր են՝ զարգացման իմաստով։ «Բելառուսը չի անցել շուկայական այն բարեփոխումները, որոնց միջով անցել են, օրինակ, Ռուսաստանն ու Ղազախստանը»,- ընդգծեց նա:

Հարցին՝ այս որոշումը չի՞ հակասի արդյոք Ղազախստանի Սահմանադրությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, մենք դրա մասին շատ ենք խոսել՝ ազգային արժույթը ինքնիշխանության պահպանման ամենակարևոր տարրերից մեկն է: Ուղղակի այստեղ հարցն այն է, որ ցանկացած մտահղացում պետք է մանրակրկիտ քննարկել, ոչ թե միանգամից դեմ կամ կողմ արտահայտվել: Օրինակ՝ երբ Եվրոպայում այս ֆորմատին էին անցնում, ինքնիշխանության ինչ-որ մաս ևս զիջում էր, բայց իրենք հստակ հասկանում էին, թե ինչի համար են դա անում: Դրա հետ մեկտեղ նույնիսկ այսօր այդ հարցով խնդիրներ ունեն: Մենք այսօր պետք է հասկանանք, որ այդ հարցը մեզնից հեռու է հիմա»,- եզրափակեց նա:

Բելառուսցի քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության սյունակագիր, «Ստրատեգիա» կենտրոնի քաղաքագետ Վալերի Կարբալևիչն իր հերթին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե խոսքը առևտրի մասին է, ապա, իհարկե, հարմար է անդամ երկրների միջև առևտուրը կատարել ռուբլով կամ դոլարով, կամ որևէ այլ ազգային արժույթով։ «Իսկ եթե խոսքն այն մասին է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ընդհանրապես պետք է մեկ ընդհանուր արժույթ ունենան, ապա չեմ կարծում, թե Ղազախստանն ու Բելառուսը կհամաձայնեն: Դա կնշանակի, որ այս երկրները կկորցնեն ինքնիշխանությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում