Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանում ստի և պետական բռնության մթնոլորտն այնքան է մեծ է, որ քչերը կհավատան Նեմցովի սպանության «բացահայտմանը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հրապարակախոս, քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Լիլյա Շևցովան։

-Տիկին Շևցովա, Բորիս Նեմցովի սպանությունը ցնցեց , եթե չասենք բոլորին, ապա շատերին ոչ միայն Ռուսաստանում, այլև արտերկրում: Ձեր կարծիքով` այս կորուստը ի՞նչ մասշտաբ ունի Ռուսաստանի համար:

-Բորիս Նեմցովի սպանությունն ամենալուրջ քաղաքական սպանությունն է հետխորհրդային Ռուսաստանում: Խոսքը 1990-ական թթ. ռուսական իշխող էլիտայի ներկայացուցչի սպանության մասին է, ով հասցրել է լինել հաջողված ընտրյալ (ոչ նշանակված) նահանգապետ և փոխվարչապետ: Ընդ որում` 1997-1998թթ. իր 56% վարկանիշով Նեմցովը հանրության կողմից ճանաչված միակ, ես ընդգծում եմ, միակ քաղաքական գործիչն էր, ով կարող էր դառնալ Ելցինի հաջորդը` բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությամբ: Նեմցովի համոզմունքները, նրա քաղաքական ոճը կարող էին Ռուսաստանին տանել մութ 90-ականներից իրական, այլ ոչ թե իմիտացիոն ժողովրդավարության: Ինչպես գիտենք, Նեմցովի առաջնորդությունն ու Կրեմլի նկատմամբ հավակնությունը ոչնչացվել էին այն ժամանակվա օլիգարխների կողմից: Մասնավորապես` Բերեզովսկիի և Գուսինսկիի կողմից, ովքեր այդ ժամանակ պայքարում էին սեփականության երանելի պատառների համար (այդ պահին «Սվյազինվեստ»-ն էր): Ռուսաստանը ( իսկ նրանց հետ նաև Նեմցովի քաղաքական մարդասպանները) ստացավ Ելցինի այլ հաջորդ: Այո, ներկա դրությամբ Նեմցովը չէր կարող պարծենալ իր վարկանիշով ու ազդեցությամբ: Բայց մենք գիտենք, թե ինչու. որովհետև Ռուսաստանում վարկանիշն ու քաղաքական կշիռը ստեղծում է հեռուստատեսությունը, որը գտնվում է Կրեմլի վերահսկողության ներքո:

– Եթե մենք ասում ենք, որ սա, այսպես, թե այնպես, քաղաքական սպանություն է, ապա կարելի՞ է այդ դեպքում համարել, որ Մոսկվայի կենտրոնում ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունը հարված է Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմության գաղափարին:

– Բորիս Նեմցովի կորուստը դրամատիկական հարված է ռուսական ընդդիմությանը: Նա եղել է ընդդիմության հարգված առաջնորդներից մեկը: Ընդ որում` նա եղել է միավորող տիպի մարդ: Նա յուրօրինակ քաղաքական գործիչ էր, որի մեջ ոչ մի բան չկար քաղտեխնոլոգիայից, որ մի բան չկար հնարքներից ու խաբեությունից: Նա իրական փողոցային հրապարակախոս և մարտիկ էր, որն այնքան հարկավոր էր ազատության համար պայքարի փուլում: Իհարկե, այսօր ռուսական ընդդիմությունը ծանր վիճակում է գտնվում… Բացի Ռուսաստանի ընդդիմության մեջ իր անհերքելի դերից, Նեմցովն այն եզակի ընդդիմադիր գործիչներից էր, ովքեր հայտնի էին Արևմուտքում, և ով կարող էր ազատորեն շփվել արևմտյան քաղաքական էլիտայի հետ: Այդ պատճառով է, որ Արևմուտքն այդքան ցնցված էր նրա մահով: Դրա հետ մեկտեղ՝ մեծ մասամբ Նեմցովի շնորհիվ Արևմուտքը հավանության արժանացրեց  «Մագնիտսկու ցուցակը»: Հենց Նեմցովն է եղել Ռուսաստանում արևմտյան պատժամիջոցների մոլի կողմնակիցը՝ նպատակ ունենալով այդ կերպ կանգնեցնել Ուկրաինայում կրեմլյան ագրեսիան:

– Ի՞նչ հետևանքներ կլինեն: Դա կարո՞ղ է ազդել, օրինակ, աշխարհաքաղաքական իրավիճակի, մասնավորապես` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վրա, ինչպես նաև հետխորհրդային երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում տիրող իրավիճակի վրա:

– Բացի ընդդիմությանն ուղղված հարվածից, այն, անկասկած, զգուշացում կդառնա Ռուսաստանում բոլոր նրանց համար, ովքեր համաձայն չեն և բացահայտ քննադատում են իշխանության քաղաքականությունը:  Դեռ հայտնի չէ, թե ինչպես այդ զգուշացումը կընդունվի: Կստիպի՞ այն, արդյոք, լռել սակավաթիվ ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը ավելի խորասուզել ծանր լռության մեջ: Կամ էլ ընդհակառակը` այս սպանությունը առիթ կդառնա միավորվելու նրանց, ովքեր մնացել են ընդդիմադիր դաշտում, և այն քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր այլևս չեն ցանկանում տանել երկրի դեգրադացումը: Դժվար է ասել: Ավելի քան 50 հազար մարդ, ովքեր եկել էին սպանված Նեմցովի հիշատակի երթին: Դա այն բանի նշանն է, որ անհամաձայն փոքրամասնությունը դեռ շնչում է:  Թե որքանո՞վ անհամաձայնները կարող են միավորվել ոչ թե ի նշան սգո, այլ հաջակցություն քաղաքական պահանջների, մենք դեռ կտեսնենք, քանի որ ընդդիմությունն ապրիլին նոր քաղաքական երթ է նախապատրաստում: Ամենայն հավանականությամբ, Նեմցովի սպանությունը զգուշացում կդառնա իշխող դասի համար, որպեսզի նրանք անվտանգ շրջանակից դուրս թռչելու սպառնալիքի տակ լոյալ լինեն: Եվ այդ զգուշացումը, ըստ էության, կաշխատի նրանց համար, ովքեր, չնայած ամեն ինչի, պատրաստ են լոյալ լինել:

Միջազգային հետևանքների առումով՝ ես նոր եմ եկել Բեռլինից, որտեղ մասնակցում էի Կանաչների կուսակցության կողմից կազմակերպված ֆորումին: Կար մոտավորապես հազար մասնակից, և բոլորը կանգնեցին` Բորիս Նեմցովի անունը լսելով, ու հարգեցին նրա հիշատակը: Նրանք գիտեն նրա մասին և լսել են նրա սպանության մասին: Այդ սպանությունը ցնցեց Բեռլինը: Այնպես որ` Նեմցովի մահը դժվար թե նպաստի Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում վստահության վերականգնմանը: Ամենայն հավանականությամբ, սա ևս մեկ հանգամանք է, որն ասում է Արևմուտքին՝ ռուսական իշխանություններին չի կարելի հավատալ, Ռուսաստանում տեղ չկա ընդդիմադիր քաղաքականության համար, հետևաբար` նաև ազատության համար: Դա անխոս հարված է ռուսական պետության հեղինակությանը:

Ինձ դժվար է ասել, թե ինչպես կարող է այս աղմկահարույց սպանությունը անդրադառնալ հետխորհրդային տիրույթում իրավիճակի և հայ-ռուսական հարաբերությունների վրա: Երևանն ավելի լավ կիմանա, թե ինչպես կարող է նման սպանությունը ազդել Ռուսաստանի և Կրեմլի քաղաքականության նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքի վրա: Կարթնացնի՞ այն, արդյոք, անհանգստություն Ռուսաստանում տիրող մթնոլորտի նկատմամբ, հետևաբար` նաև անհանգստություն կառաջանա հայ-ռուսական գործընկերության նկատմամբ: Ինչքանո՞վ պետք է անհանգստանաք այն հայերի համար, ովքեր ապրում են ռուսական տարածքներում: Այս հարցերը ես կուղղեի ձեզ, բայց դրանք, հավանաբար, դեռ պատասխան չունեն:

– Հնարավոր տարբերակների մասին: Դուք հավանաբար ծանոթ եք սպանության գլխավոր տարբերակների հետ: Արմատական ընդդիմությունն ու ռուս քաղաքացիների լիբերալ մասը վստահ են, որ սպանությունը պատվիրել է անձամբ Պուտինը, իրագործել են հատուկ ծառայությունները: Իսկ իշխանությունների կողմնակիցները հայտարարում են, որ դա սադրանք է ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի երկրում ապակայունանա իրավիճակը և այլն: Այսինքն` դա կազմակերպել են կա’մ ուկրաինացիները, անգլիացիները, հրեաները, կա’մ էլ նրանց նման մեկը: Կա ևս մեկ տարբերակ, որ սպանությունը կարող էր պատվիրված լինել անձնական հողի վրա:  ԴԱԲ-ի տնօրենը երեկ հաղորդել է այդ գործի վերաբերյալ երկու կասկածյալների ձերբակալության մասին. նրանք Կովկասի բնակիչներ են: Ի՞նչ եք Դուք մտածում այս ամենի մասին:

– Վարկածներ շատ են հրապարակվել: Դրանցից որոշները հավանական են թվում, մյուսները, կարծես, ֆանտաստիկ են կամ էլ նպատակ ունեն ուշադրությունը շեղել իրականներից: 1991-ից հետո նոր Ռուսաստանում քաղաքական սպանությունների պատմությունն ասում է, որ մեզ մոտ երբեք չեն բացահայտում նման սպանությունները: Երբեք : Սկսած լրագրող Դմիտրի Խոլոդովի սպանությունից մինչև մեկ այլ լրագրող` Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը: Այո, հետաքննությունը կարող է կատարողներին գտնել, այն էլ երբեք չես կարող վստահ լինել, որ նրանք իրականն են, այլ ոչ թե կեղծ կատարողները: Բայց երբեք չեն բացահայտվել ամենաաղմկահարույց քաղաքական սպանությունների պատվիրատուները: Հատկապես` չեն բացահայտվել այն մարդկանց սպանությունները, ովքեր առաջացրել են իշխանությունների առանձնակի ատելությունը: Դա ստիպում է ենթադրել, որ Ռուսաստանում բոլոր աղմկահարույց քաղաքական սպանությունները պատվիրված են եղել, և դրանք պատվիրել են այն ուժերը, որոնք գտնվում են կա՛մ իշխանության ղեկին, կա՛մ էլ ընդունակ են ազդել հետաքննության ընթացքի վրա, հետևաբար, գտնվում են իշխանության ուղեծրում: Անգամ եթե այս դեպքում հետաքննությունը գտնի իրական կատարողներին և պատվիրատուներին, ապա Ռուսաստանում ստի և պետական բռնության մթնոլորտն այնքան է տարածված, որ դրան քչերը կհավատան: Ինչպես քչերն են հավատում, որ Նեմցովի սպանության գործով ձերբակալված` Հյուսիսային Կովկասի բնակիչները իրական կատարողներն են: Սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանա Բորիս Նեմցովի սպանության գործի հետաքննությունը: Մի բան է պարզ, որ իշխանությունը հասկանում է իր համար կործանարար բոլոր իմիջային հետևանքները: Բայց հայտնի չէ, թե ինչ չափով է դա նրան անհանգստացնում:

– Ի դեպ, Նեմցովի շատ կողմնակիցներ վստահ են, որ նրա սպանության գլխավոր պատճառը ռուսական հասարակությունում տիրող ագրեսիայի և ատելության մթնոլորտն է, որը, մասնավորապես, ստեղծում է ռուսական քարոզչությունը, «ժողովրդի թշնամիների» որոնումը, «հինգերորրդ շարասյունը» ոչնչացնելու ձգտումը: Դուք համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

-Այո, համաձայն եմ Ձեր պնդման հետ, որը կար հարցում: Ատելության և ագրեսիայի մթնոլորտը Ռուսաստանում հասել է այնպիսի սրացման, որ այն է դարձել Նեմցովի մահվան հիմնական պատճառ: Կարելի է ասել, որ Նեմցովին սպանել է այն ատելությունը, որն արտադրվում է պետության ու համակարգի կողմից՝ որպես նրանց գոյության միջոց: Հենց այս փաստը ոչ միայն սպառնալիք է առանձին քաջ անձանց համար, ինչպիսին Նեմցովն էր, այլև ողջ հասարակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում