Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռաիսա Մկրտչյան. Երջանիկ եմ, որովհետև ժամանակի լավագույն կոմպոզիտորները ինձ համար երգեր են գրել

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը:

Մշակութային վերելքը 1970-80-ականներին էր, և Ձեր ստեղծագործական փայլուն ժամանակաշրջանն էր: Եվ հենց այդ ժամանակաշրջանում էր, որ ամեն ինչ կարգավորվում էր օրենքով: Այնուհետև՝ անկախության տարիներին, կարծես թե տակտերը շատ արագ փոխվեցին, և էստրադան ձևափոխվեց ու վերափոխվեց: Վեց-ութը եկավ՝ մի ժանր, որ մարդու ականջին շատ հեշտ էր ընկալել: Եթե ամփոփենք հետխորհրդային տարիները և խորհրդային տարիները, ի՞նչ փոփոխությունների ենթարկվեցինք, ի՞նչ բացեր կային այն ժամանակ, և ի՞նչ բացեր կան հիմա:

Իսկապես, 1970-80-ական թվականները հրաշալի տարիներ էին արվեստի, երգարվեստի, մշակույթի, թատրոնի, գիտության բնագավառներում: Ամեն առումով վերելք էր ապրում Հայաստանը: Թող համարձակ հայտարարություն չլինի իմ կողմից, բայց ես գտնում եմ, որ մինչ այդ տարիները՝ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում նման վերելք չի ապրել և ոչ մի բնագավառում: Դա ամենածաղկուն շրջանն էր՝ չնայած այն բացերին, որ կային այդ ողջ ընթացքում. փակ էին դռները, և ընդհանրապես շփում չկար:

Իմ ամենաերջանիկ ստեղծագործական տարիներն էին և ոչ միայն 1970-ական թթ., այլև 1960-ական թթ.-ի կեսերից մինչև 1985թ.-ը, որի արդյունքում ես կարողացա ինձ համար գրված 400-ից ավելի երգեր ձայնագրել:

Ես միշտ երազել եմ լինել դաշնակահարուհի, բայց կոմպոզիտորները լրիվ փոխեցին իմ նպատակը, և ստացվեց այնպես, որ մոտ մի 50 երգ ռադիոյում ունեի ձայնագրած՝ մինչև ռադիոյի էստրադային խմբի կազմավորումը: Շատ սոլիդ ու ճանաչված կոմպոզիտորների երգեր էին, որոնց թվում էին Առնո Բաբաջանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մելիք Մավիսակալյանը, Մարտին Վարդազարյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Ստեփան Շաքարյանը: Այսինքն՝ բոլոր այն կոմպոզիտորները, ովքեր այդ ժանրում էին գործում:

Իմ սկզբնական քայլերը երաժշտական ուսումնարանի տարիներին էին, և պետք է ասեմ, որ այդ ժամանակ այնքան հարգված չէր այս ժանրը. ես հիշում եմ՝ երբ ինձ շատ էին հրավիրում համերգային գործունեության և անգամ արտասահման՝ Ֆրանսիա, Լեհաստան կամ էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներ, Վրաստան, Մոլդովա, այդ տարիներին մերոնք ուղղակի ժողով արեցին տանը, թե՝ դու ունես հրաշալի մասնագիտություն, սովորում ես Կոնսերվատորիայում, և այդ մասնագիտությունը պետք է լինի քո հիմքը: Այդ ժամանակ էստրադային երգչուհին միայն Բելլա Դարբինյանն էր՝ Օրբելյանի օրկեստրում: Հատուկենտ էին, հայ երգչուհիներ այդքան չկային և հատկապես պրոֆեսիոնալ օրկեստրներում: Եվ ծնողներս գտնում էին, որ իրենց աղջիկը չպետք է էստրադային ժանրում հանդես գա: Բայց շատ հետաքրքիր էր իմ ուսուցիչների մոտեցումը: Իմ դաշնամուրի ուսուցչուհին ասաց՝ միաժամանակ երկու բաժնում սովորիր, որովհետև երիտասարդների շրջանակում արդեն շատ մեծ անուն ունեի: Ինձ տարան Ռոմանոս Մելիքյանում ձայնս ստուգելու, 2-3 դաս անցկացրեցին այնտեղ և ասացին, որ հրաշալի է՝ մենք կպարապենք, ու արդյունք կլինի: Ես հիշում եմ, որ այդ ժամանակ էստրադային երգչուհիները հենց օպերետային ժանրով էին երգում, օրինակ՝ Լարիսա Մոնդրուս, Մայա Կրիստալինսկայա, Լյուբով Լազարևա: Սովետական Միությունում դա էր ոճը, միայն Էդիտա Պիեխան էր, որ կրծքային ձայնով էր երգում, և նրա նկատմամբ որևէ բացասական մոտեցում չկար: Ես հիշում եմ՝ երբ իմ առաջին ձայնագրություններն էին անում ռադիոյում, Առնո Բաբաջանյանի հետ մեր հանդիպման հենց առաջին իսկ օրվանից շատ սերտ համագործակցություն եղավ մինչև վերջին օրը: Իր վերջին երգը «Մեր սիրելի Երևանն» էր: Մոտ 38 երգ է նա գրել հատուկ ինձ համար: Այդ երգերից, օրինակ, «Ազգ իմ փառապանծը» դարձավ ինձ բնութագրող երգ, որը գրեթե բոլոր մայրցամաքներում, որտեղ հայեր կային, որտեղ որ մեզ հրավիրում էին, այդ երգն էի երգում, միշտ սկսում էի այդ երգով: Այն նույնիսկ մտավ դպրոցական ուսումնական ծրագրերի մեջ: Միայն դա չէր, նաև Ամիրխանյանի երգերից «Քո աչքերի հետ», «Հեյ աստղերը»՝ նորից Բաբաջանյան. շատ գեղեցիկ, էմոցիոնալ երգեր էին, որոնք անմիջապես ունկնդրին գրավում էին իրենց ամեն ինչով: Շատ լավ էր այն առումով, որ եթե ստեղծագործելու այն տեսակը լիներ, որ հիմա է՝ ես չէի կարող, ես երգչուհի երբեք չէի դառնա:

Ի՞նչ փոխվեց, այսինքն՝ այս ազատականացված շուկան իր հետ ի՞նչ բարդություններ բերեց:

Ես ռադիոյի և հեռուստատեսության սոլիստ էի: Սովետական Միության ժամանակ պլանով էր՝ ամիսը մեկ անգամ պարտադիր մեկ երգ պետք է ներկայացնեիր, և դա մտնում էր քո աշխատանքի մեջ, դրա պրոպագանդումը թե ռադիոյով, թե հեռուստատեսությամբ: Հեռուստատեսությամբ անընդհատ լինում էին տարբեր կոմպոզիտորների անհատական համերգներ, լինում էին երգերի պրեմիերաներ, լինում էին և քո, և կոմպոզիտորի ստեղծագործական համերգներ և՛ կենդանի՝ Օպերայի դահլիճում, և՛ հեռուստատեսությամբ: Շատ բուռն ընթացք էր: Երգերը բերում էին, կար գեղարվեստական խորհուրդ, որն ընդունում էր այդ երգերը և՛ բառերի, և՛ կատարողականի, և՛ գործիքավորման առումով, այսինքն՝ ոչ մի բան օրենքից դուրս չէր արվում: Դրա համար այդ բոլոր երգերը պրոֆեսիոնալ և մնայուն երգեր են, ուղղակի, ցավոք, հիմա չեն պրոպագանդվում: Հսկայական քանակությամբ երգեր ձայնագրվեցին, միայն ես չէի, Բելլան էր Դարբինյան, Գեորգի Մինասյանը, Արտաշես Ավետյանը, Էլվինա Մակարյանը և այլք:

Այսօր յուրաքանչյուր 3-րդ, 4-րդը ուզում է երգել: Իմ թոռներն էլ՝ 2-ն էլ ուզում են երգել: Ես ասում եմ՝ ինչո՞ւ եք ուզում երգել, արդյոք ուրիշ մասնագիտություն չկա՞: Հանրապետությունը փոքր է: Հիմա երբ համեմատականներ ենք անցկացնում, նախ՝ այն ազատությունը, ինչ որ ունեն իրենք, մենք չունեինք, անգամ արտասահմանում դա անցնում էր շատ փուլերով՝ կար վերահսկողություն, թե ում հետ ինչպես ես շփվում, ինչպես ես քեզ պահում: Ես հիշում եմ, որ մենք Բեյրութում ռադիոյով հրաշալի հաղորդում ունեցանք, և երբ որ վերջացրինք, իջավ ռադիոյի տնօրենի տղան, որն արաբ էր և ապրում էր ԱՄՆ-ում, և ասաց, որ ուզում է ինձ հետ կնքել 8 ամսվա պայմանագիր, ուզում է սկավառակ թողարկել, որ ես մեկնեմ ԱՄՆ, ինքը ապահովի անհրաժեշտ ամեն ինչով, և մենք այդ սկավառակը 8 ամսվա մեջ գրեինք: Մեզ հետ էր սփյուռքի կոմիտեից Անդրեյ Մարտիրոսյանը: Նա ասաց՝ Ռաիսա, կանգնիր, մի խորացիր, մի տրամադրվիր, որովհետև դա անհնարին է, որովհետև դու քո ճանապարհը դեպի արտասահման փակելու ես:

1975թ.-ին Մոսկվայում երբ ես դափնեկիր դարձա, դեսպանատնից ինձ ասացին, որ ինձ հասանելիք գումարները իրենք պետք է ընդունեն, դեսպանատունը դոլար չունի: Այդ գումարը անմիջապես ձեռքիցս վերցրին: Նույն բանը տեղի ունեցավ, երբ  Գոսկոնցերտի միջոցով ես Հունգարիա գնացի, մեկ ամիս այնտեղ իրենց Էքսպրես խմբի հետ  մոտ 8 երգ էի երգում: Երբ որ համերգները վերջացան, ինձ ասացին, որ ուզում են իրենց հետ ինչ-որ այգում մասնակցենք համերգի, որտեղ Եվրոպայի լավագույն պրոդյուսերներն են գալիս և ընտրում ու պայմանագրեր են կնքում: Ասացին՝ գիտենք, որ քեզ թույլ չեն տա, բայց արի մասնակցի: Համերգի վերջում ինձ մոտեցան Իտալիայի, Պորտուգալիայի և Ավստրիայի ներկայացուցիչները: Ասացին, որ մենք կուզեինք Ձեզ հետ պայմանագիր կնքել, արդյոք հնարավո՞ր է դա: Ասացի՝ ոչ, ես արդեն փորձ ունեի:

Այսինքն՝ արգելք դեպի Եվրոպա:

Ոչ թե արգելք կար, այլ մենք ինքնուրույն իրավունք չունեինք: Այս առումով այս երգիչների համար  ազատ դռներ՝ ինչքան ուզես, երբ ուզես, ինչ ուզում ես՝ երգի, ամեն հնարավորություն ստեղծված է: Երբ դռները բացվեցին, այդ հնարավորությունները ստեղծվեցին մեր այսօրվա երգիչների համար: Իրենք նաև լավ գումարներ են վաստակում, իսկ մերը միայն սովետական տարիների աշխատավարձն էր, և եթե շրջագայության էինք գնում, մեզ նվերներ էին տալիս: Այսինքն՝ ամեն մի երաժշտի կցում էին ինչ-որ ընտանիքի: Նա կարող էր բեմական հագուստ գնել, կոսմետիկա, բեմական կոշիկներ: Այս կարգի է եղել վարձատրությունը: Եվ բացի այդ, անհատը երբեք չէր կարող հրավիրվել համերգների, միայն խմբով էր հնարավոր: Բայց այս տարիների ընթացքում հրաշալի հանդիպումներ են եղել:

Դուք ճանաչված եք ոչ միայն Հայաստանում, Խորհրդային Միության տարածքում, այլև սփյուռքում: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը: Այսօր շատ են տաղանդավոր մարդիկ, բայց ճանաչում ձեռք բերելը հեշտ չէ: Կա հեռուստատեսություն, ազատ շուկա, բայց ճանաչում ձեռք բերելը շատ ավելի դժվար է:

Հայ ունկնդրի համար նորություն էր իմ ձայնի որակը, տեմբրը, հարուստ օբերտոնները: Ինչպես ասացի՝ այն ժամանակ նորաձև էր գլխային, օպերետային ձայնը, սա ավելի շատ զգացմունքային արտահայտություն էր, ցանկացած երգի էմոցիոնալ պիկերը, բառերը տեղ հասցնելու ունակությունը, պահվածքը: Ես ոչ պարել եմ բեմում, ոչ արտիստիկ բաներ եմ արել, ավելի շատ ստատիկ եմ եղել: Դա իմ բնական, ներքին զգացումների հիման վրա է եղել, որովհետև իմ կատարումները շատ անկեղծ են եղել, Աստված էլ օգնել է: Ամեն ինչ կարող ես ունենալ, բայց հմայք չունենալ: Շատ մարդիկ կան, որ հրաշալի ձայն ունեն և դիապազոնի, և տեմբրի առումով, բայց ինչ-որ բան չի կպչում, չի բռնում: Ինչ-որ բան կա, որ այդ ժամանակահատվածում ես նորույթ եմ եղել: Դրա համար անչափ երջանիկ եմ, որովհետև ժամանակի լավագույն կոմպոզիտորները ինձ համար երգեր են գրել, հրաշալի երգեր ունեմ, անգամ երգեր կան, որոնք չհասցրեցինք ներկայացնել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում