Գաղտնիք չէ, որ երեխան իր գեները ստանոմ է թե մորից, և թե հորից: Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ հոր կողմից փոխանցված ԴՆԹ-ն ավելի մեծ ազդեցություն ունի, քան մոր կողմից փոխանցվածը, գրում է REF News-ը: Դա ապացուցվել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի լաբորատորիայում մկների վրա անցկացրած ուսումնասիրության ժամանակ:
Չնայած մարդը յուրաքանչյուր ծնողից գեների մեկական պատճեն է ստանում, բացառաես սեռական քրոմոսոմներից, այդ պատճենները տարբեր ինտենսիվությամբ են գործում:
Մկների երեք խմբերի խաչասերման արդյունքում ինը տիպի ձագեր են ստացվել: Երբ մկները մեծացել են, փորձագետները չափել են մարմնի հյուսվածքներում գեների էքսպրեսիվությունը: Գիտնականներին հետաքրքրել է նաև, թե որքան կարևոր են յուրաքանչյուր գենի մայրական և հայրական պատճենները: Պարզվում է, հայրական տարբերակը 60%-ի դեպքերում ավելի ակտիվ է եղել: Արդյունքում, կենդանիների ուղեղներն ավելի շատ նմանվել են հոր ուղեղին: