Չեխիայի ԱԳՆ ղեկավար Լուբոմիր Զաորալեկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում Եվրոպայում նոր բազաներ ստեղծել և տվյալ հարցով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների միջև ոչ մի բանակցություն չի ընթանում: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Ինչ-որ ստացիոնար բազաների կառուցման մասին որևէ բանակցություն չի ընթանում: Իմ կարծիքով, այդ հարցն առհասարակ օրակարգում չկա: Ոչ մի նման բան ես ոչ մի տեղ չեմ լսել»,- ասել է նախարարը:
Զաորալեկի խոսքերով` ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստվում են ընդլայնել համատեղ զորավարժությունների քանակը: Չեխիայի զինված ուժերը ևս կմիանան դրանց: