Դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոյին ակնհայտորեն դուր է եկել փոփոխվել և իր արտաքինով ցնցել հանդիսատեսին: Երկար մազերից հրաժարվելուց հետո նա միանգամից ներկել է դրանք, հաղորդում է telegraf.com.ua-ը:
Նախօրեին BALMAIN-ի ցուցադրությանն աղջիկների կուռքը ցնցել է բոլորին՝ տեսախցիկների առջև բոլորովին այլ կերպարով հանդես գալով: Ջարեդն այժմ շիկահեր է:
Նրա նոր ոճի վերաբերյալ կարծիքները կիսվել են: Սակայն, նոր կերպարի շնորհիվ հավերժ դեռահասը մեծացել է և վերջապես 43 տարեկան տղամարդու տեսք ունի: