ԱՄՆ-ում Էմորիի համալսարանում հետազոտություն են իրականացրել` գրական ստեղծագործությունների ուղեղի վրա ազդելու հետ կապված, գրում է Telegraf.com-ը:
Հոգեբաններն արդեն վաղուց են պնդում, որ Հարի Փոթերի մասին ժամանակակից հեքիաթը երեխաներին ավելի բարի և կարեկից է դարձնում: Պարզվում է` նման կերպ մեծերի վրա ազդում են ֆանտաստիկ պատմությունները: Մտացածին աշխարհներում հայտնվելը, որտեղ հերոսները յուրօրինակ հատկություններ ունեն, հետաքրքիր կյանք են վարում, զարգացնում է երևակայությունը և մարդկանց ավելի կարեկից դարձնում: