Չինական Innos ընկերությունը MWC 2015-ի վերջին օրը ներկայացրել է երկու մարտկոցով Innos D6000-ը, հաղորդում է PhoneArena-ն:
Սարքավորման առաջին մարտկոցը ներկրված է և դուրս չի գալիս, իսկ երկրորդը կափարիչը հանելուց հետո կարելի է դուրս բերել:
Չնայած մարտկոցների ընդհանուր մեծ ծավալին՝ մշակողները նշում են, որ սմարթֆոնն ամբողջությամբ կլիցքավորվի 2 ժամում:
Հատկանշական է, որ նման բարձր ինքնավարության պայմաններում Innos D6000-ի հաստությունը 12մմ է:
Նորույթը հագեցած է 1920×1080 պիքսել թողունակությամբ 5,2 դյույմանոց էկրանով, 8 միջուկանի Qualcomm Snapdragon 615 պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը 2ԳԲ է:
Նորույթը կաշխատի Android OS 4.4.4 KitKat օպերացիոն համակարգով:
Innos-ի գինը չինական շուկայում 280 դոլար է: