«Օռլանդո Սիթի»-ի ավագ, կիսապաշտպան Կական պատրաստվում է MLS-ում նշել իր նորամուտը, տեղեկացնում է Goal.com-ը:
Կիրակի երեկոյան «Օռլանդո Սիթի»-ն կմրցի «Նյու Յորք Սիթի»-ի հետ, որտեղ հանդես է գալիս իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան:
«Հուզված եմ և մի փոքր անհանգիստ: Անհամբերությամբ եմ սպասում այս խաղին: Հրաշալի օր կլինի իմ կարիերայում»,- հայտարարել է Կական: