Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի երիտասարդ կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը խաղադաշտ դուրս չի գա, տեղեկացնում է Marca-ն:
«Էդեգորն իրեն շատ լավ է դրսևորում թիմի մարզումների ընթացքում: Դժվար թե նա կարողանա մասնակցել «Շալկե»-ի դեմ խաղին, քանի որ շարք է վերադարձել Մոդրիչը»,- հայտարարել է իտալացի մասնագետը: