Thursday, 25 04 2024
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել

Չարենցավանում տղամարդը իր վրա թքելու համար վրեժը քրոջ ամուսնուց լուծել է մեքենաների արանքում նրան ճզմելով

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Աշոտ Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

28-ամյա Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանությունը կատարվել է ոչ թե հրազենով, ոչ թե դանակով, այլ՝ մեքենայով:

Ըստ դատական ակտի՝ Աշոտ Խաչատրյանը լարված ու թշնամական հարաբերությունների մեջ է եղել իր քրոջ նախկին ամուսնու՝ Նվերի հետ:

2013 թվականի հուլիսի 30-ի կեսօրին Խաչատրյանը Հրազդանում պատահաբար հանդիպել է Նվերին:

Վիճաբանության ժամանակ իր ընտանիքի անդամների հասցեին հնչեցված հայհոյանքների, սպառնալիքների, իր վրա թքելու համար վրեժխնդիր լինելու դիտավորությամբ Խաչատրյանն իր «Մերսեդեսով» ընթացել է Նվերի մեքենայի հետևից ու տեսել է Նվերին՝ խաչմերուկում կայանած մեքենայի հետնամասում կանգնած:

Աշոտ Խաչատրյանը Նվերին կյանքից զրկելու դիտավորությամբ մեծ արագությամբ ընթացել ու մեքենայի առջևի մասով հարվածել է Նվերին, երկու մեքենաների արանքում ճզմել է Նվերի մարմինը:

Ստացած վնասվածքներից Նվերը հիվանդանոցում մահացել է:

Ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել դիտավորյալ սպանության համար:
Նա հայտնել է, որ 2000 թվականին քույրն ամուսնացել է Նվերի հետ:

Մոտ 10 տարի անհաշտ ապրել են, Նվերը ծեծել, խոշտանգել է քրոջը: Ի վերջո նրանք բաժանվել են:

Դեպքի օրն ինքը մեքենայով գնում էր Երևան:

Ավտոմեքենայով անսպասելի մոտեցել է Նվերը, կողային ապակին իջեցրել ու թքել է իր վրա: Հայհոյել է իր ընտանիքի անդամների հասցեին, իր եղբորն ու նրա որդիներին սպանելու սպառնալիքներ է տվել և մեքենան քշել-հեռացել է:

Ինքն ընթացել է նրա հետևից: Չի գիտակցել, թե ինչ արագությամբ է վարում մեքենան, եղել է զայրացած, հուզված ու շփոթված:

Ցանկացել է մեքենան կանգնեցնել Նվերի մեքենայի հետնամասում, բայց չի նկատել, որ Նվերը կանգնած է այնտեղ:

Նվերն ընկել է իր մեքենայի դիմապակուն: Նրա մեքենան առաջ է գնացել, իսկ իր մեքենան մնացել է տեղում:

Ինքն իջել է մեքենայից, հեռացել է դեպքի վայրից, ապա մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Ըստ Խաչատրյանի՝ նախկինում իր ու Նվերի հարաբերությունները նորմալ են եղել: Ինքն ու եղբայրը նրան թմրամոլությունից բուժվելու են տարել, որ քրոջ ընտանիքում հարաբերությունները կարգավորվեն:

Մի անգամ այցելել են իրենց հոր գերեզմանին, տեսել են, որ գերեզմանաքարն ընկած է: Նույն օրը լսել են, որ Նվերի ոտքը կոտրվել է: Իրենք համոզված են եղել, որ Նվերն է գցել իրենց հոր գերեզմանաքարը, քանի որ «այլ թշնամի չեն ունեցել»:

Իրենք միշտ փորձել են հեռու մնալ Նվերից:

Ինքը Նվերի նկատմամբ թշնամություն չի ունեցել, այլապես նրան վաղուց վնասած կլիներ:

Ըստ Աշոտ Խաչատրյանի՝ իր արարքը «անփութության» արդյունք է եղել: Նվերն էլ «նորմալ վիճակում» չի եղել, թե չէ կարող էր կանխել պատահարը՝ իր մեքենան տեսնելու պահին:

Դեպքից մի քանի օր առաջ էլ ինքը տեսել է Նվերին, բայց իրենք միմյանց ոչինչ չեն ասել:

Դեպքի պահին չի հիշում՝ մեքենան արգելակել է, թե ոչ: Ինքը վրեժխնդիր լինելու, Նվերին սպանելու մտադրություն չի ունեցել:

Իրենք գիտեին, որ Նվերը չի համակերպվել ամուսնալուծության հետ, իսկ քույրը չի ցանկացել այլևս ապրել նրա հետ: Նվերի ու երեխայի տեսակցությունները ամուսնալուծությունից հետո ինքն է կազմակերպել…

Տուժողի իրավահաջորդը՝ Նվերի մայրը, դատարանում հայտնել է, թե որդին ամբաստանյալի քրոջ հետ ամուսնացել է 2000 թվականին: Միասին ապրել են մինչև 2008 թվականը: Նրանց ընտանիքում միշտ խնդիրներ են եղել կնոջ հագնվելու հարցի վերաբերյալ: Կնոջ ցանկությամբ նույնիսկ փորձել են որդուն ձորը գլորել՝ մահափորձ են կատարել…

Բաժանությունից հետո անընդհատ Նվերին կանչել ու ասել են, որ նա պիտի նախկին կնոջը պահի: Նվերը նույնիսկ 9 ամիս պատիժ է կրել խուլիգանության համար: Որդու նախկին կինն իրեն ասել է, թե Նվերի գլուխը սկուտեղի վրա կմատուցի իրեն:

Աշոտի հոր գերեզմանաքարի տեղաշարժման մասին ինքը լսել է, մարդ է ուղարկել ստուգելու, պարզվել է՝ նման բան չկա:

Իր որդին հաշվառված է եղել նարկոլոգիական կենտրոնում:

Նվերն իր երեխային հանդիպել է միայն այն ժամանակ, երբ երեխան գումարի կարիք է ունեցել:

Դեպքի օրն ինքը ժամը 11-ին Նվերի խանութում է եղել, ուժեղ ձայն են լսել:

Փեսան բղավել է, թե Նվերի մեքենան էր: Դուրս են վազել: Աշոտն իր դիմացով է փախել: Ինքը նրան քարով չի խփել…

Ինքը վազել է որդու մոտ: Նվերն ընկած էր գետնին: Ինքը տեսել է, որ որդու ոտքը կտրվել է, նրա կտրված ոտքը քիչ հեռու ընկած էր…
Մյուս ոտքն էլ կոտրված էր: Իր որդին ասել է. «Տեսա՞ր՝ ինչ արին մարդասպան եղբայրները»:

Որդին մեկ ամիս առաջ նորից ամուսնացել էր…

Տուժողի փեսան հայտնել է, թե Նվերը դեպքից հետո անուններ չի տվել, միայն ասել է՝ տեսա՞ք՝ ինչ արեցին, տեսա՞ք՝ ինչ եղավ…
Վկաները տեսել են, թե ինչպես է տուժողի մայրը, որդու կտրված ոտքը բռնած, բղավում փողոցում. «Տունս քանդվեց, օգնեցեք»…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Աշոտ Խաչատրյանը վրեժխնդիր լինելու համար դիտավորությամբ կյանքից զրկել է Նվերին, մեքենայով սպանություն է կատարել: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Աշոտ Խաչատրյանը դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հուլիսի 30-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Սաֆարյանը՝ միջնորդելով բեկանել դատավճիռը, վերաորակել Խաչատրյանի արարքը, նրան մեղավոր ճանաչել կամ մահվան ելքով վթարի կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը սկսեց հիմնավորել իր բողոքը:

Նա նշեց, որ Աշոտ Խաչատրյանը տուժողի հետ լարված հարաբերությունների մեջ եղել է, բայց գործի քննությամբ չի հիմնավորվել, որ նրանք «թշնամական» հարաբերությունների մեջ էին:

Ամբաստանյալի ու տուժողի հարաբերություններն այնպիսին չէին, որ անձին կյանքից զրկելու դիտավորություն ձևավորված լիներ:
Պաշտպանն ասաց, թե դատական ակտում նշված՝ «պատահական հանդիպելը» և «վրեժխնդիր լինելը» չեն կարող կողք կողքի լինել, պատահական հանդիպման ժամանակ վրեժխնդիր չեն լինում:

Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալի գիտությամբ տուժողը հանդիպել է իր երեխային, ամբաստանյալն աջակցել է, որ տուժողը թմրամոլությունից բուժվի, ի վերջո՝ նրանց միջև նվիրատվության գործարք է կատարվել, ինչը թշնամական հարաբերությունների պայմաններում անհնարին կլիներ:

Պաշտպանը հիշատակեց որոշ վկայություններ, ըստ որոնց՝ ամբաստանյալի և տուժողի հարաբերությունները լավ չեն եղել, բայց վատ էլ չեն եղել: Դեպքի օրը նրանք հանդիպել են հանգամանքների պատահական զուգորդման արդյունքում:

Խաչատրյանը մեքենան վարել է տուժողի մեքենայի հետևից, որ պարզաբանում ստանա՝ իր ընտանիքի հասցեին հնչեցված վիրավորանքների ու սպառնալիքների վերաբերյալ:

Աշոտ Խաչատրյանը ցանկացել է մեքենան կանգնեցնել տուժողի մեքենայի հետնամասում, բայց չի կարողացել ժամանակին արգելակել, վթար է տեղի ունեցել՝ պնդեց պաշտպանը:

Դեպքի օրն Աշոտ Խաչատրյանը ծրագրել էր մեկնել Երևան, նա չէր կարող կանխատեսել դեպքերի նման ընթացք, որ վրեժխնդիր լինելու մասին մտածեր: Ի՞նչ իմանար, որ տուժողը, պատահաբար իրեն հանդիպելով, հայհոյանքներ կտա:

Պաշտպանը նշեց, թե տուժողի հայհոյանքներից Աշոտի մոտ հոգեկան հուզմունք է առաջացել: Այդ հուզմունքը, պաշտպանի կարծիքով, Աշոտ Խաչատրյանին զրկել է մեքենան կառավարելու, այն արգելակելու լիարժեք կարողությունից:

Աշոտ Խաչատրյանը տուժողին մեքենայով հարվածել է ճանապարհի եզրային հատվածում, ինչը ցույց է տալիս, ըստ պաշտպանի, որ նա ցանկացել է կանգնեցնել մեքենան, և վթարը անզգուշության հետևանքով է տեղի ունեցել:

Եթե վրաերթը կատարվեր ճանապարհի մեջտեղում, ապա անձին կյանքից զրկելու դիտավորությունը միգուցե ակնհայտ կլիներ: Այս դեպքում նման դիտավորություն իր պաշտպանյալը չի ունեցել:

Այն, որ Աշոտ Խաչատրյանը հոգեկան հուզմունքի վիճակում է եղել, ապացուցվում է նաև դեպքից հետո նրան տեսած որոշ մարդկանց վկայություններով, համաձայն որոնց՝ Խաչատրյանը եղել է այլայլված, գունատ, նա լաց է եղել:

Պաշտպանը հարց հնչեցրեց ՝արդյո՞ք տուժողը դեպքի պահին սթափ է եղել կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում չի եղել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պաշտպանի կասկածները չի փարատել: Նա համոզմունք հայտնեց, որ տուժողն իր հակաբարոյական վարքագծով նպաստել է վթարի առաջացմանը: Պաշտպանի կարծիքով՝ եթե տուժողը «նորմալ վիճակում լիներ», ամբաստանյալի մեքենան տեսնելով՝ կհասցներ կանխել վթարը:

Մյուս կողմից՝ «հոգեճնշիչ վիճակը» ազդել է մեքենան կառավարելու՝ Աշոտ Խաչատրյանի ունակությունների վրա: Նա զրկվել է կողմնորոշվելու և մեքենան կառավարելու հնարավորությունից:

Պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալը նաև տեսողական խնդիրներ ունի, որոնք նույնպես նպաստել են վթարի առաջացմանը: Այդ հանգամանքի ճիշտ գնահատումը նույնպես կարող էր ազդեցություն ունենալ Խաչատրյանի արարքի քրեաիրավական որակման վրա:

Պաշտպանը հիշատակեց որոշ վկայություններ, ըստ որոնց՝ դեպքից հետո ժողովուրդը խոսել է, թե մեքենան խփել է մեքենային: Մարդիկ վթարի մասին են խոսել: Դեպքի վայրում «վայրէջք-վերելք» ճանապարհ է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մոտ հայտնաբերվել են մահվան հետ անմիջական կապի մեջ չգտնվող հիվանդություններ: Պաշտպանը նշեց, թե այդ հիվանդությունները կարող էին նպաստել վթարի առաջացմանը կամ տուժողի՝ վթարից խուսափելու անկարողությանը:
Դատական ակտով տուժողի վարքագիծը հակաբարոյական չի գնահատվել՝ դժգոհեց պաշտպանը:

Նա անդրադարձավ տուժողի իրավահաջորդի՝ սպանվածի մոր ցուցմունքներին, որոնցով վերջինս հայտնել էր, թե որդու սպանության պահին մեքենայի մեջ միայն ամբաստանյալը չէր, նրա եղբայրն էլ է եղել, ավելին՝ վերջինս է եղել մեքենայի ղեկին:

Պաշտպանը նշեց, թե նման հայտարարությունները ցույց են տալիս, որ տուժողի իրավահաջորդը Խաչատրյանների ամբողջ ընտանիքին անհիմն մեղադրում է ծանր հանցագործության համար ու ցանկանում է կործանել այդ ընտանիքը: Նա փաստերը հարմարեցնում է իր անձնական շահերին՝ ասաց պաշտպանը և նշեց, թե դատարանը պետք է գնահատական տա տուժողի իրավահաջորդի հայտարարություններին: Վերջինիս ցուցմունքներն առնվազն պետք է որպես ապացույց չդիտվեն:

Պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ նախաքննական մարմինը տրամադրված է եղել բացասական: Ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է անհիմն դատական ակտ:

Նույնիսկ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունն է, ըստ պաշտպանի, թերի, պարզաբանված չէ՝ իր պաշտպանյալի հոգեկան հուզմունքը նրան մղել է անձին կյանքից զրկելո՞ւն, թե՞ մեքենան վատ կառավարելուն:
Բողոքը հիմնավորելու ընթացքում պաշտպանի ինքնազգացողությունը նկատելիորեն վատացավ, նա խնդրեց ընդմիջել նիստը:

Պաշտպանն իր բողոքի հիմնավորումը կավարտի հաջորդ դատական նիստին՝ մարտի 18-ին:

Նիստի ավարտից հետո տուժողի իրավահաջորդը հայտարարեց. «Իմ տան ճրագին, միակ հույսին են սպանել… Դատավճռի մի տառն անգամ չպիտի փոխվի…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում