Գերմանիան ընկերություններին պարտավորեցրել է տնօրենների խորհրդում տեղերի 1/3-ը հատկացնել կանանց: Երկրի խորհրդարանն օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել: Համաձայն դրա` խոշոր ընկերությունների տնօրենների խորհրդում առնվազն 30 տոկոսը կանայք պետք է լինեն: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Օրենքը կվերաբերի մոտ 100 խոշոր ձեռնարկությունների և ուժի մեջ կմտնի 2016-ից: Բունդեսթագի ներկայացուցիչներն այն արդեն անվանել են ամենաուժեղ առաջընթացը 1919-ից ի վեր գենդերային հավասարության համար պայքարում, երբ Գերմանիայում կանայք ընտրելու իրավունք ստացան: