Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ փարիզյան ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պետք է ավելի արդյունավետ գործի, տեղեկացնում է Goal.com-ը:
Վերջին 7 հանդիպումներում 33-ամյա շվեդը դարձել է 2 գոլի հեղինակ: Բացի այդ, Իբրահիմովիչը որակազրկվել էր «Սենտ-Էտյեն»-ի (1:0) դեմ խաղի ընթացքում մրցակցի կիսապաշտպանի հետ բախումից հետո:
«Իբրահիմովիչը պետք է ավելի արդյունավետ լինի: Դա է իր առջև դրված խնդիրը: Որակազրկման ընթացքում Զլատանը քրտնաջան աշխատանք էր կատարում: Հուսով ենք, որ Լոնդոնում նա կփայլի»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը: