Հունաստանն Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել է պարտքի առաջին մասը, որի մարման վերջնաժամկետն ավարտվում է ընթացիկ ամսին: Առաջին` 310 մլն դոլարի չափով տրանշի մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում երկիրը հիմնադրամին պետք է վճարի ընդհանուր առմամբ 1.5 մլրդ եվրո:
Ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆաքիսը հայտարարել է, որ երկիրը Եվրոպական կենտրոնական բանկից սպասում է մոտ 2 մլրդ եվրոյի չափով պարտքի վերադարձ, որոնք ստացվել են որպես եկամուտ` եվրոգոտու պարտատոմսերի գնման ծրագրի շրջանակներում։