Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչ վիսկի է արտադրում և արտահանում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը»

«Հայաստանում իդեալական պայմաններ կան վիսկի արտադրելու համար: Մենք ունենք ամենալավ տեսակի, ամենալավ հատկանիշներ ունեցող գարին, որը վիսկի արտադրելու կարևորագույն բաղադրիչն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կան վիսկի արտադրելու համար անհրաժեշտ պայմաններ: Միևնույն ժամանակ, մասնագետի խոսքով, որակյալ վիսկի արտադրելու համար տարիներ են պետք եւ հնեցված սպիրտ:

Նշենք, որ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում արդեն իսկ վիսկի է արտադրվում: Մասնավորապես` 2015 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 52․1 հազար լիտր վիսկի: Իսկ այս նորամուծության հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը, ի դեպ, մասնագիտացված է նաև օղու ընդհատակյա արտադրության եւ ռուսական օղիների բրենդների կեղծման մեջ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` «Ալեքս Գրիգ» ընկերությունից «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են, որ վիսկիի արտադրության նպատակով անցյալ տարի իրենք նոր արտադրամաս են բացել, բայց խմիչքը դեռևս իր բրենդը չունի: Փորձնական խմբաքանակ է արտադրվել, որը արտահանվել է Իրաք:

Նշենք, սակայն, որ տեղեկատուներում գրանցված «Ալեքս Գրիգ» Սպիրտի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ մի հեռախոս չի գործում: Նշված հեռախոսահամարներից միայն մեկով պատասխանեցին, որ այդ համարը ոչ մի կապ չունի «Ալեքս Գրիգ»-ի հետ:

Ամեն դեպքում` Ավագ Հարությունյանի խոսքով` որակով վիսկի արտադրելու համար 10-15 տարի ժամանակ է անհրաժեշտ, քանի որ վիսկիի համար մի քանի տարի հնեցված սպիրտ է հարկավոր: «Որակյալ վիսկի արտադրելու համար տարիներ են պետք: 10 տարուց ավելի: Լավ վիսկիի համար 3-4 տարեկան սպիրտ է անհրաժեշտ: Այսինքն`10-15 տարի հետո մենք նոր կարող ենք ասել՝ հասել ենք մեր նպատակին, թե` ոչ: Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց մասնագետը՝ հավելելով. «Ես պարզապես քաջ ծանոթ եմ վիսկիի արտադրության կոմպոնենտներին, գիտեմ` ինչից է կախված վիսկիի որակը, ու կրկնում եմ, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները խիստ որակյալ վիսկի արտադրելու համար: Հիմա մենք նոր ենք սկսել, հիմքերը նոր են դրվում»:

Ավագ Հարությունյանը, սակայն, տեղյակ չէ՝ Հայաստանում հիմա գարուց պատրաստվո՞ւմ են վիսկիի այդ կոմպոնենտները, թե՞ սպիրտ է ներկրվում ու պարզապես շշալցում իրականացվում: Նա չի էլ տեսել Սամվել Ալեքսանյանի արտադրամասը: Բայց ներկրված վիսկիի սպիրտով շշալցումը եւս տարբերակ է համարում: «Սա էլ է տարբերակ, եւ կարծեմ` մի փոքր մասը հենց այդ ձևով է արվում, իսկ մնացածին տեղյակ չեմ, քանի որ դա ֆիրմային գաղտնիք են իրենք համարում: Սակայն ամբողջ աշխարհում այդպես էլ է արվում: Պետք է պարզապես ուրախանալ սրա համար եւ պետք է տխրել այն դեպքում, երբ պարզվի, որ մենք պարզապես կրկնօրինակում ենք անում: Իսկ կրկնօրինակումով մենք երկար ճանապարհ չենք անցնի: Մենք պետք է ձևավորենք մեր ավանդույթները»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով, սակայն, վիսկի արտադրելիս երկու լուրջ խնդիր է առաջ գալիս: Առաջինը կապված է արտադրանքի անվանման հետ, քանի որ Հայաստանն այդ անունով ապրանք չի կարող դուրս բերել եվրոպական շուկաներ: «Վիսկի» անվանումով խմիչք մենք իրավունք չունենք արտահանելու միայն Եվրամիության երկրներ, իսկ այլ երկրներ կարելի է: Հարկավոր է, որ անվանումը փոխվի, եւ հետո` երկրորդ խնդիրը, մշակույթի ձևավորումն է: Մենք պետք է կարողանանք խելացի կառավարել մեր ռեսուրսներըև կկարողանանք շատ որակյալ արտադրանք թողարկել»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Ամեն դեպքում, նրա խոսքով, եթե Հայաստանում կանոնավոր կերպով արտադրվի վիսկի, ապա այն տեղական շուկայի համար հետաքրքություն չի ներկայացնի, քանի որ այստեղ այնպիսի մրցակիցներ կան, ինչպիսին շոտլանդական, իռլանդական վիսկիներն են: «Եվ հետո` հայ սպառողը շատ լուրջ սպառող է, եւ եթե նա վիսկի է գնում, գիտի` ինչ է գնում: Վիսկին կոնյակի նման բան չէ, որ ասեն՝ վայ կոնյակ է, ուրեմն հայկական է, ու վերջ: Վիսկի արտադրողը պետք է հասկանա այս նրբությունները եւ կոնկրետ չափանիշներ պահպանի»,- նշեց մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում