Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը կատարեցին իրենց առաքելությունը, և Մոսկվան հանձնեց նրանց

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:

-Վերջին թեժ, սրընթաց իրադարձությունների դասը քաղաքական մյուս ուժերի համար ո՞րն է:

Կարծում եմ, որ մեկընդմիշտ բոլորը պետք է հասկանան, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, ովքեր իրենց համար մեկ գործունեությունը համարում են քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե ինչ բարդություններ կլինեն, ինչ վայրիվերումներ կլինեն, կլինեն հարձակումներ, թե` ոչ: Ես կարծում եմ, որ սրանով մի նոր էջ կբացվի Հայաստանի քաղաքականության մեջ, կսրբագրվեն այն բոլոր սխալները, որոնք տեղի են ունեցել, և հասարակությունը առաջ կգնա: Միակ մտահոգությունս այն է, որ այս վայրիվերումների հետևանքով հասարակությունը ևս մեկ անգամ հիասթափվում է ինչ-որ երևույթներից, և ես կարծում եմ, որ բոլորիս` քաղաքական դաշտի, ինչու չէ` նաև լրատվական դաշտի, անելիքն է բացատրել մարդկանց, որ սրանով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է:

Որպես գլխավոր և հիմնական սխալ՝  նշվում էր ստեղծված քաղաքական հատվածի ապագաղափարական հատկությունը, որ, ըստ էության, ԲՀԿ-ն գաղափարազուրկ էր: Կա՞ն այլ սխալներ, որ կուզեիք հատկապես նշել:

Դա սխալներից մեկն էր: Քաղաքականության մեջ ձևավորվում է մի ուժ, հայտնի է, որ ժամանակին ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի կողմից, հենց այնտեղ, եթե այն ինչ-որ դեր է ստանձնում, չի կարող ազատ ու անկախ լինել, և առաջին իսկ փորձն էլ կարելի է ասել տապալվեց: Բայց այստեղ կա երկրորդ, շատ ավելի կարևոր սխալը: Շատերը չեն խոսում դրա մասին, բայց այն կարևոր է: ԲՀԿ-ից բացի, նույն ՀԱԿ-ը, փառք Աստծո, որ «Ժառանգությունն» այդ հարցում ունի վերապահումներ կամ համաձայն չէ, իրենց գործողություններում ուղղորդվում էին Մոսկվայի կողմից: Փաստորեն, նրանք ռուսական Հայաստանի կառուցման, կայացման կողմնակից են, ԵՏՄ-ի ջատագովն են, գտնում են, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է ընթանում: Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքական բախումն ընդհանրապես այն է, որ Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ, և այս մի հարցում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն միասնական էին: Ավելին` ես կասկածներ ունեմ, որ մինչև սեպտեմբերի 3-ը Սերժ Սարգսյանը փորձ էր անում, միգուցե չգիտակցելով կամ չպատկերացնելով, որ ռուսները դրան շատ բուռն կարձագանքնեն, Եվրոպական ասոցացման պայմանագիրը ստորագրել, սակայն այստեղ բեմ իջան ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ու ոչ միայն Հայաստանում, այլև ռուսական որոշակի շրջանակներում սկսեցին սպառնալ, իրենց ողջ գործունեությունը կառուցել նրա վրա, որ Վլադիմիր Պուտինին համոզեն, որ Սերժ Սարգսյանը դավաճանում է Պուտինին ու պետք է նրանից ազատվել: Ես կարծում եմ, որ այդ երկու քաղաքական ուժերի կայացման, բեմում ակտիվ լինելու, հասարակությանը մոբիլիզացնելու ամբողջ նպատակը այս գործընթացը կանխելն էր: Սեպտեմբերի 3-ից հետո գործընթացը կասեցվեց, գնաց լրիվ այլ գործընթաց, բայց այս երկու քաղաքական ուժերը չգիտակցեցին, որ նրանք այլևս իմպերիայի համար անելիք չունեն, որովհետև այն կարևորագույն խնդիրը, որ պետք էր, Ռուսաստանն արդեն լուծել էր:

Այսինքն` կարող ենք ասել, որ ռուսները հանձնեցի՞ն Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին:

Միանշանակ հանձնեցին, քանի որ նույն Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում էր այնպես, ինչպես պետք էր ռուսներին, և այլևս ոչ ոք անելիք չուներ: Բացի այդ` ազնիվ էլ չէր լինի ռուսների կողմից դրանից հետո էլի գնալ իշխանափոխության: Բնականաբար, նրանք հանձնեցին, ներկայացուցիչներ ուղարկեցին, որպեսզի միջնորդեն, որ մինչև վերջ ճնշումներ չգնան, ու դա տեղի ունեցավ: Ես կարծում եմ, որ այստեղ երկու տուժողներ կան՝ հանրության այն հատվածը, որն իսկապես դժգոհություններ ունի իշխանություններից և հույս ուներ, որ ինչ-որ բան փոխվելու է այս երկրում: Մյուս տուժողը Գագիկ Ծառուկյանն է, ով, կարծում եմ, ինչ-որ պահի հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի արանքում, ճիշտ չկողմնորոշվեց, որովհետև այստեղ բիզնես-կողմնորոշման խնդիր կար, որը շատ ավելի բարդ էր, ու տեղի ունեցավ այն, ինչ-որ տեղի ունեցավ:

Ասպարեզում, որպես քաղաքական զոհ, ներկայանալ է փորձում ՀԱԿ-ը: Դուք երկար ճանապարհ եք անցել Տեր-Պետրոսյանի , նաև ճանապարհ եք անցել նրա ընդդիմադիր գործունեության ժամանակահատվածում: Նա պարբերաբար իր ձախողումները փորձում է վերագրել իր նախկին զինակիցներին՝ նրանց դավաճան հայտարարելով, և կարծես մարտի 1-ի հանրահավաքում հնչեցին կոդավորված անուններ, որով նորից քաղաքական դաշտում ՀԱԿ-ի ձախողումների և, ընդհանրապես, քաղաքագիտական վերլուծության փլուզման համար դերակատարներ են փնտրվում:

1988-ից հետո այն քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն, բազմաթիվ անգամ պառակտվել է: Տեր-Պետրոսյանը երկար տարիներ եղել է ՀՀ ղեկավար, նրա կողքին եղել են ուժային նախարարներ, արտաքին գերատեսչությունը ներկայացնողներ, վարչապետեր և այլն: Մի պահ նայենք, թե հիմա ովքեր են մնացել նրա կողքին: Չի կարող լինել այնպես, որ մարդն ամբողջությամբ ճիշտ է, ճիշտ ճանապարհով ընթանում է, և ինչ-որ մի պահ սկսում են նրանից հեռանալ: Ընդ որում` մի բան ակնհայտ է,  բոլորս հարգել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նա ՀՀ առաջին նախագահն է, ունի լուրջ ներուժ: Մենք միշտ չէ, որ խոսել ենք այն պրոբլեմների մասին, որոնց մասին կխոսեինք այլ պարագայում: Գուցե, դա էլ մեր սխալն է: Մենք անցել ենք ճանապարհ: Ես կարող եմ ասել, որ արդարացված չէ մեղքը բարդել ուրիշների վրա, արդարացված չէ ասել, որ 1998-ին իշխանափոխություն է եղել ու ինչ-որ ուժերի կողմից է իրականացվել, երբ որ դու մերժում ես Հրանտ Բագրատյանին, մերժում ես քո թիմակիցներին և Ռոբերտ Քոչարյանին նշանակում ես վարչապետ: Արդարացված չէ, որ ազգային անվտանգության նախարարի պաշտոնից հանում ես Դավիթ Շահնազարյանին, ներքին գործերի նախարարի պաշտոնից հանում ես Վանո Սիրադեղյանին, վերացնում ես այդ երկու պաշտոնները, հակակշիռների ու զսպումների համակարգը և կերտում ես մի իրավիճակ, որը հղի է անխուսափելիությամբ: Միշտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ ինչ-որ պահից հետո գնացիք և փորձեցիք ինչ-որ բան փոխել, Տեր-Պետրոսյանին հետ բերել, որ նա ընտրվի նախագահ: Մենք համոզված էինք, որ 1998-2007թթ. բավական երկար ժամանակ է եղել, որպեսզի Տեր-Պետրոսյանը, լինելով գիտնական, լինելով բավական լուրջ պոտենցիալի մարդ, այս ամբողջը վերլուծի ու հասկանա, թե որոնք են եղել սխալները: Ցավոք, ամեն ինչ փոխվեց դեպի վատը: Ես գտնում եմ, որ քաղաքական գործիչը պետք է հանդես գա այն սկզբունքների վրա, որոնք ինքը դավանում է:

Բայց 2008-ի շարժման սկիզբը հենց այդպիսին էր, Տեր-Պետրոսյանը հրապարակ էր մտնում եվրոպական հիմնի հնչյունների ներքո, այսինքն` շատ լուրջ գաղափարական հենք կար:

2008-ի սկիզբը այն գործընթացն էր, որը տանում էր Հայոց համազգային շարժումը, հետո նրան միացան մի շարք քաղաքական ուժեր, որոնք ևս կողմնակից էին սրան, պրոցեսը գնում էր, միավորվողները հաշվի էին նստում այն բանի հետ, ինչ առկա է: Սակայն ինչ-որ մի կարճ ժամանակահատվածից  հետո, ես կարծում եմ, որ նույն Մոսկվայում գիտակցեցին, որ այստեղ հնարավոր են զարգացումներ: Ընդգծված ազատական թևը հռչակվեց դավաճան: Բնական է, որ դա պետք է տեղի ունենար և հիմա էլ շարունակվում է: Ռուսական պատվերը փակված չէ: Այդ գործին մի կողմից կարող է լծվել իշխանությունը, մյուս կողմից` այս ընդդիմությունը: Դա սովորական երևույթ է, Հայաստանում բոլորը հասկացել են, թե ով ով է, ով ինչ է արել, ինչ չի արել այս երկրում:

Փակելով Տեր-Պետրոսյանի և քաղաքագիտական վերլուծության էջը` ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի քայլն ու մեկ օրվա ընթացքում քաղաքական ուժ ոչնչացնելու վճիռը:

Շատերը խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանն այնպիսի քայլ կատարեց, որը չի տեղավորվում Սահմանադրության կամ օրենքների շրջանակում: Մի կողմ թողնենք հարցի այս հատվածն ու անդրադառնանք մեկ այլ բանի: Ինձ թվում էր, որ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում և պատկերացնում էր, որ մեկ հարվածի պարագայում նա ստանալու է այս արդյունքը: Եթե նա դրանում համոզված չլիներ, ապա այդ քայլը չէր անի: Բայց այս պարագայում ինքն այնքան գիտեր թե’ Ծառուկյանին, թե’ Տեր-Պետրոսյանին, թե’ նաև գիտեր Մոսկվայի տրամադրությունը: Բնականաբար, քաջ գիտակցելով, թե ինչ պետք է լինի, ասաց, որ` այլևս չեմ կարող ինձ զսպել, ու գնաց այդ քայլին: Ինչևէ, քաղաքական մասով նա հասավ հաջողության, որովհետև, փաստորեն, եթե սրանից մեկ ամիս առաջ հասարակության մեջ տիրում էր այն տպավորությունը, որ մի քիչ էլ, ու հնարավոր է ինչ-որ բան տեղի ունենա, զանգվածային երևույթներ են հնարավոր, այդ ամենը կանխվեց, այսինքն` քաղաքական նպատակին նա հասավ: Դրան հասնելու միջոցների մեջ ոչ ոք Հայաստանում խտրականություն չի դրել: Սերժ Սարգսյանն էլ, փաստորեն, ոչնչով չի տարբերվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում