Այսօր՝ մարտի 6-ին, Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ 2 օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում հրազենային վիրավորումից մահացած Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովի, Դրաստամատ Թադևոսյանի՝ Դերոյի, Մեսրոպ Նազարյանցի՝ Մանումենտցի Մոսոյի հոգեհանգստի արարողությունը:
Armlur.am–ի տեղեկություններով՝ արարողակարգը, նախապես ծրագրածի համաձայն, պետք է տեղի ունենար Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, սակայն այնտեղ գերծանրաբեռնված գրաֆիկ է եղել, այդ պատճառով էլ անց է կացվել Սուրբ Գևորգ եկեղեցում:
Նշենք, որ քրեական հեղինակությունների հոգեհանգստի արարողակարգին ներկա էին մեծ թվով մարդիկ: Արարողությունից ժամեր առաջ արդեն իսկ նշված տարածքում «անծայրածիր» խցանումներ էին առաջացել:
Կայքի տեղեկություններով՝ այնտեղ ներկա է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ում անունը դեպքից հետո ավելի հաճախ ենք լսում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչապետի որդին և Երրորդմասցի Լյովիկը մտերիմ ընկերներ են, անգամ համատեղ բիզնես ունեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում