Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ մարզիչն ու ակումբի ղեկավարությունը տարակածություններ չունեն այդ հարցում: Ըստ նոր պայմանագրի՝ Սիմեոնեն կդառնա «Ատլետիկո»-ի ամենաբարձր վարձատրվող անձը:
Ներկայումս մասնագետի տարեկան աշխատավարձը կազմում է 2.5 մլն եվրո, իսկ նոր պայմանագրից հետո նա կստանա 6 մլն եվրո: Արդյունքում՝ Սիմեոնեն կլինի աշխարհի ամենաբարձր վարձատրվող 6 մարզիչների թվում:
Սիմեոնեն «Ատլետիկո»-ն գլխավորել է 2011թ.: Նրա գլխավորությամբ ակումբը դարձել է Իսպանիայի չեմպիոն (2013/14թթ մրցաշրջանում), Իսպանիայի գավաթակիր (2012/13թթ), Իսպանիայի սուպերգավաթակիր (2014թ.), մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության եզրափակչին (լրացուցիչ ժամանակում «Ռեալ»-ին պարտվել է 4:1 հաշվով):