Ոչ հեռավոր ապագայում iPhone-ը, iPad-ն ու MacBook-ը կարող են այլևս չվախենալ ջրից:
Apple ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ պատենտների ու ապրանքանշանների գրանցման հարցերով բյուրոյին (USPTO)՝ նկարագրելով ջրից iPhone-ի պաշտպանության մեթոդները։ Այս մասին հայտնում է AppleInsider-ը:
Ընկերության ջրապաշտպան տեխնոլոգիան, որը նկարագրված է պատենտում, ներառում է հեռախոսի ներքին տարրերում հատուկ հիդրոֆոբ ծածկույթ: Ջրապաշտպան շերտի հաստությունը կկազմի 1-10 միկրոն: Ընկերության կարծիքով՝ նման եղանակը լուծում է սարքի ներքին տարածության տնտեսման հարցը:
Պաշտպանության այդ եղանակը տարբերվում է ընկերությունների մեծ մասի մեթոդներից, որով կորպուսը պաշտպանվում է ջրի մեջ հայտնվելուց: