Պրոֆեսիոնալ բռնցքմարտի 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսը ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոյին առաջարկել է օգնել նախապատրաստվել մայիսի 2-ին Լաս-Վեգասում կայանալիք Ֆլորդ Մեյուեյզերի դեմ մենամարտին:
Պակյաոյի խորհրդական Մայքլ Կոնցի խոսքերով՝ Ջոնսն իր օգնականներից մեկին ուղարկել է Պակյաոյի մարզաբազա՝ նախապատրաստական ծրագրում վերջինիս օգնելու համար:
Հիշեցնենք, որ Պակյաոյի մարզիչ Ֆրեդի Ռոուչը հայտարարել էր, որ Մեյուեյզերի մենեջեր Էլ Հեյմոնը խոչընդոտում է Պակյաոյի նախապատրաստական ծրագրին՝ սպարինգ-մրցակիցներին առաջարկելով մեծ գումարներ, որպեսզի վերջիններս հրաժարվեն մեկնել Պակյաոյի մարզաբազա: