«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր որդու` Տիագոյի մասին:
Որդուս ծնունդից հետո կյանքս փոխվեց: Նա ինձ համար բոլորից կարևոր է: Բոլոր մտքերս կապված են Տիագոյի հետ: Նա լավագույն նվերն է, ում մասին կարելի էր երազել միայն:
Տիագոն դեռ շատ փոքր է: Նա ընդամենը երկու տարեկան է և նոր է ծանոթանում շրջակա միջավայրի հետ: Վերջին ամիսների սկսել է խոսել և շփվել մեզ հետ: Նա հասկանում է, թե ինչի մասին ենք մենք խոսում: Անտոնելան ասում է, որ Տիագոն ճանաչում է ինձ, երբ տեսնում է հեռուստացույցով»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը: