Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Խորհրդակցություն ՊՆ-ում՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Հանդիպման ընթացքում զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման ահնրաժեշտության հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես եկավ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Նա հավաստել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացմանը, նշված ժամանակահատվածում շահագործման են հանձնվել նոր ավտոհավաքակայան և մի շարք այլ շինություններ:

ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի և հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:

Խորհրդակցության ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց նաև ռազմաբժշկական ծառայության իրականացրած բուժկանխարգելիչ, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միջոցառումներին: Այս համատեքստում կայազորային հոսպիտալներում և բուժկետերում բուժօգնության պայմանները ժամանակակից պահանջներին առավել մոտեցնելու, հիվանդացության դեպքերը բացառելու և կանխարգելելու հարցերին: Ընդգծվել է, որ ԶՈւ-երը համալրվել են բժշկական նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տվել զորքերում ապահովել բուժօգնության կազմակերպման պայմաններն ու բուժկանխագելիչ միջոցառումների արդյունավետ իրականացումը:

Եղել են նաև բազմաթիվ առաջարկություններ, որոնք վերաբերում էին զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և այդ ուղղությամբ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից իրականացվող ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:

Խորհրդակցության առաջին մասը եզրափակվեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի ամփոփիչ զեկույցով, որում նշված էր, թե 2014թ. մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ը ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները թե խաղաղ և թե պատերազմական պայմաններում:

Հանդիպման երկրորդ մասում, որին սելեկտորային-տեսակապային տարբերակով ներգրավված էին զորամիավորումների և զորամասերի հրամանատարները, ծավալուն անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվելիք համապետական, կրթաճանաչողական, տեղեկատվական միջոցառումներին, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՊՆ ՏՀԿ վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված ևս մեկ անգամ զգոնության ու պատասխանատվության կոչ հղեց նիստի մասնակիցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում