Fox հեռուստաընկերությունը սկսել է մշակել սերիալ, որը հիմնված է «Անզսպելիները» եռագրության վրա, հայտնում է Deadline-ը:
Ենթադրվում է, որ նախագծին կմասնակցեն հեռուստատեսային մարտաֆիլմերի առաջատար աստղերը:
Ապագա սուր սյուժե ունեցող սերիալը նկարագրվում է որպես ուրախ էքշըն դրամա, որի հերոսը, ինչպես ֆիլմերում, կկատարի տարբեր առաքելություն, օրինակ՝ կորսա ահաբեկիչներին:
Դերասանների քասթինգը չի սկսվել, սակայն պարբերականը ենթադրում է, որ գլխավոր դերերը ապագա հեռուստաշոուում կարող են առաջարկել Չակ Նորիսին, Կիֆեր Սազերլենդին, Թոմ Սելլեքին, Սքոթ Բաքուլին:
Դերասան Սիլվեստեր Ստալոնեն, որը ֆրանշիզի օրիգինակում մարմնավորել է գլխավոր դերակատարին, հանդես կգա որպես պրոդյուսեր: