«Արմավիր» ԲԿ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ, ցավալի է, բայց ոչ դրական իմաստով: Հերթական բողոքն է ստացվել՝ հիվանդին անուշադրության մատնելու և ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, իբրև հետևանք մահվան դեպք գրանցվելու վերաբերյալ:
Համենայնդեպ այս վարկածն առաջ է քաշել մահացածի դուստրը, նախաքննությամբ կհիմնավորվի, թե՝ ոչ կամ քննության ընթացքում ինչ նոր հանգամանքներ ի հատ կգան, կներկայացնենք ավելի ուշ:
Նշենք, որ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախորդ տարի ամռանը Աշոտ Եղիազարյանի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել, որից հետո նա մեկ օր բուժվել է Արմավիր ԲԿ-ում, սակայն ըստ նրա դստեր՝ հորը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել և անուշադրության է մատնվել, ինչի հետևանքով էլ հայրը մահացել է:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում