Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր վկան՝ ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան, հայտնել է իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին, ասվում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության կայքում հայտնված հաղորդագրության մեջ։
Դուրիցկայան Ուկրաինայի իրավապահ մարմիններին հայտարարություն է ներկայացրել մարտի 5-ին։ Նա հայտնել է անհայտ անձանց կողմից իր կյանքի նկատմամբ սպառնալիքների մասին՝ ծնողների բնակության վայրում գտնվելու ժամանակ։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունը հանձնարարել է միջոցառումներ ընդունել մոդելի կյանքի անվտանգության ապահովման համար։
23-ամյա Աննա Դուրիցկայան փետրվարի 28-ին՝ Մոսկվայի կենտրոնում նրա սպանության պահին, եղել է Նեմցովի կողքին։
Մարտի 2-ին Դուրիցկայան Մոսկվայից վերադարձել է Կիև։ Քաղաքական գործչի հուղարկավորությանը նա չի մասնակցել։