Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան նշել է, որ երջանիկ է գերմանական ակումբում, չնայած այն փաստին, որ թիմի երկրորդ դարպասապահն է: Նշենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր»-ը, որն ամռանը կարող է հրաժարվել Սամիր Հանդանովիչի ծառայություններից:
«Ես ինձ լավ եմ զգում «Բավարիա»-ում: Այն մեծագույն ակումբ է, որը հանդես է գալիս հիանալի առաջնությունում: Չնայած գերմաներենի հետ խնդիրներիս, ընտանիքս ադապտացվել է այստեղ:
Իհարկե, Նոյերի պես հրեշի հետ հնարավոր չէ մրցակցել: Բայց ես աշխատում եմ, որպեսզի պատրաստ լինեմ, երբ անհարժեշտ լինի»,- Bild-ը մեջբերում է Ռեյնայի խոսքերը: