Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Հովիկ Աբրահամյանի՝ ստվերի դեմ պայքարի օպերացիան տապալված է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ստանձնելով կառավարության ղեկը, միանգամից ձեռնամուխ եղավ «ստվերի դեմ պայքարի» իր հայտնի գործընթացին: Նա իր պաշտոնավարումից կարճ ժամանակ անց կառավարության նիստերի դահլիճում իրար գլխի հավաքեց հայաստանյան գործարարներին՝ քննարկելով ստվերից դուրս, հարկային դաշտում հավասար պայմաններով աշխատելու նոր կանոնները: Վարչապետն անգամ «գիծ քաշեց»՝ հայտարարելով, որ հուլիսի 1-ից հետո բոլոր գործարարները պետք է աշխատեն հարկային դաշտում հավասար պայմաններով: Այդ հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը խոստացավ եւ ֆինանսների նախարարությանը հրահանգեց ստուգումներ իրականացնել գործարարների, ձեռնարկատերերի մոտ՝ պարզելու, թե որքանով են նրանք ստվերից դուրս գործում: Աբրահամյանն անգամ հանձնարարել էր, որպեսզի տասնօրյակը մեկ ֆիննախը հաշվետվություն ներկայացնի հասարակությանը կատարված աշխատանքների մասին, որն ակնհայտ կդարձնի ստվերի դեմ պայքարում իրենց գրանցած արդյունքները:

Եվ այդպես էլ եղավ. մի քանի ամիս` ամեն 10 օրը մեկ, նախարարությունը մանրակրկիտ հաշվետվություններ էր ներկայացնում, թե որ ընկերությունում ինչ խախտումներ են հայտաբերվել, որքան եկամուտներ են թաքցվել, որքան ապրանքն է իրացվել առանց հաշիվ ապրանքագրերի: Ճիշտ է, սկզբում ստուգված ընկերությունների անունները հասարակության շրջանում ծիծաղ էին առաջացնում, բայց հետո նախարարությունը որոշեց մի քիչ ավելի լրջացնել ստվերի դեմ պայքարը. խախտումներով աշխատող ընկերությունների ցանկում ընդգրկվեցին հանրությանը հայտնի ընկերություններ, որպեսզի իրենք ջանքերն արժանահավատ թվան: Որոշ ստուգումների արդյունքում այդ ցանկում էին հայտնվել անգամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ մի քանի այլ իշխանական գործարարների պատկանող ընկերությունները:

Ամեն դեպքում ֆինանսների նախարարությունը հենց հաջորդ ամիս՝ հուլիսին, ամփոփելով ստվերի դեմ պայքարի առաջին ամսվա արդյունքները, հայտարարեց, որ հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.8 տոկոսով ավելի հարկ է հավաքել, որը կազմում է 1 միլիարդ 370 միլիոն դրամ: Ապա` աստիճանաբար գումարները նվազեցին: Օրինակ` հոկտեմբերի 20-31-ը ընկած ժամանակահատվածում 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Այնուհետև հրապարակվեցին մեկ կամ երկու նման հաշվետվություններ, եւ վերջ: Արդեն մի քանի ամիս է` ֆիննախն այլևս պատիվ չի համարում հաշվետու լինել հասարակությանը ստվերի դեմ պայքարի իր գործողություններում, եւ անգամ լրատվամիջոցները չեն ստանում իրենց տասնօրյակային հաշվետվությունները:

«Առաջին լրատվական»-ը նախարարությունից փորձեց պարզել` ստվերի դեմ պայքարն ավարտվե՞լ է, որ այլևս հաշվետու չեն լինում հասարակությանը: Նախարարությունից, սակայն, ի պատասխան մեր հարցմանը, ասել են, որ մեր կողմից հիշատակված հաշվետվությունների հրապարակումը պայմանավորված էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից 2014 թվականի մայիս ամսին գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած ուղղություններով 2014 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում (տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների փաստաթղթավորում, ստվերային շրջանառությունների կրճատում, ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ շահութաբերության բարձրացում և այլն) իրականացվող աշխատանքների արդյունքների ամփոփման հետ: «ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմնի կողմից վերը նշված աշխատանքներն իրականացվում են նաև ընթացիկ տարում: Ինչ վերաբերում է 2015 թվականի ընթացքում հաշվետվությունների հրապարակմանը, հարկային ծառայության պաշտոնական կայքում հարկային իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, պարբերաբար (եռամսյակային, կիսամյակային կտրվածքով) հրապարակումներ կլինեն նաև տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության բարելավմանն ու ստվերի կրճատմանն ուղղված աշխատանքների արդյունքների վերաբերյալ»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Սակայն, երբ ուսումնասիրում ենք ֆինանսների նախարարության կայքը, ապա վերջին շրջանում իրականացված ստուգումների, մոնիտորինգի վերաբերյալ հրապարակումներ, որոնք արվում էին հուլիսի 1-ից հետո, չկան:

Տնտեսագետ, «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով` ֆիննախը դադարեց հրապարակել այդ հաշվետվությունները, քանի որ հասարակության հետաքրքրությունն էլ մարեց դրանց նկատմամբ, քանի որ բոլորի համար էլ պարզ էր, որ դա «ձև է` առանց բովանդակության»: Իսկ թե ի՞նչ արդյունք տվեց ստվերի դեմ պայքարի օպերացիան, Հայկ Գևորգյանի խոսքով, թվաբանորեն կարելի է ստուգել: «Եթե նույնիսկ վերցնենք, որ Հայաստանում ստվերը 40 կամ 30 տոկոս էր, եւ հարկայինի այդ գործողությունները պետք է բերեին ստվերից դուրս գալուն, եւ պետք է մեծանային պետական բյուջե հարկային մուտքերը, սակայն առանձնապես պատկերը չի փոխվել: Տեսեք, թե որքան են մեծացել հարկային մուտքերը, եւ կհասկանաք, որ ստվերն ընդհանրապես չի նվազել Հայաստանում: Այդ ամենը ընդամենը PR ակցիա էր, որը տապալվեց, եւ այդ տապալումն ակնհայտ էր արդեն աշնան»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով` հարկայինի ստուգումներից տուժեց միայն ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որն իր 470 միլիոն դրամի խախտումների պատճառով հայտնվեց ճաղերի հետևում: «Ուրիշ որեւէ բան, ինչպես եւ սպասվում էր, չի կարող լինել, քանի որ ստվերի դեմ պայքարը բոլորովին ուրիշ տրամաբանություն է պահանջում՝ քաղաքական կամք, իշխանությունների ցանկություն: Իսկ Հայաստանում իշխանությունը չունի այդ ցանկությունը, քանի որ այդ պայքարը պետք է ուղղվի հենց իրենց բիզնեսների դեմ, ինչը չի արվի»,- նշեց Գևորգյանը` եւս մեկ անգամ հավելելով, որ վարչապետի՝ ստվերի դեմ պայքարի օպերացիան տապալված է, ձախողված, որն ակնհայտ էր դեռևս աշնանը, բայց իներցիայով ձգվեց մինչեւ դեկտեմբերի վերջը: «Տապալումն արձանագրված է: Սա փաստ է»,- եզրափակեց տնտեսագետը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում