Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Եթե Սամվել Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ շարքեր, մենք դա կքննարկենք. Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բայասանյանի ԲՀԿ-ից դուրս գալու որոշումը ո՛չ ուրախացրել, ոչ էլ տխրեցրել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին: Վերջինս չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել քաղաքապետի երեկվա որոշումը՝ հայտարարելով. «Բալասանյանի որոշումը իրենից լավ ոչ ոք չի կարող մեկնաբանել: Յուրաքանչյուր Գյումրեցի նախ և առաջ հայ է և իր համար առաջնահերթը պետք է լինեն Գյումրու խնդիրները: Իսկ անհրաժեշտության դեպքում գյումրեցի պաշտոնյան պետք է առհասարակ վեր կանգնի կուսակցական շահերից: Սա իմ անձնական տեսակետն է, որը վերաբերում է ոչ միայն Բալասանյանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մինասյանը՝ հավելելով. «Մենք Բալասանյանի հետ համագործակցել և աշխատել ենք և՛ ԲՀԿ-ին անդամակցելու ժամանակ, և՛ համոզված եմ, որ համագործակցությունը էապես չի փոխվելու ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո»:

Վերջինս չի կիսում կարծիքը, թե Բալասանյանի՝ ԲՀԿ-ական եղած ժամանակ մարզը, Գյումրին ԲՀԿ-ացված էին, և չի կարծում, թե այսուհետ, երբ նա էլ ԲՀԿ-ից չէ, ՀՀԿ-ն խնդիր ունի մարզը ՀՀԿ-ացնել՝ անկախ նրանից՝ առջևում ընտրություննե՞ր են, թե՞ ոչ:

«Ես երբեք չեմ կիսել այդ տեսակետը, թե Գյումրին ԲՀԿ-ացված է: Ես արդեն 10 տարի ՀՀԿ անդամ եմ և նման մտայնություն երբեք չեմ ունեցել Գյումրու և Շիրակի մարզի հետ կապված: Եվ հետո՝ ՀՀԿ-ն երբեք այս կամ այն քաղաքական գործընթացով պայմանավորված չի գնացել կուսակցությունը նոր անդամներով համալրելու քայլին, քանի որ մենք միշտ կարևորել ենք որակը: Քաղաքականության մեջ քանակով պայմանավորված հնարավոր չէ որակ ստանալ»:

Հարցին՝ կցանկանա՞ն, որ նախկին ՕԵԿ-ական ու նախկին ԲՀԿ-ական քաղաքապետն անդամակցի ՀՀԿ-ին, և այդ ուղղությամբ աշխատանքներ կտանե՞ն, Մինասյանը պատասխանեց. «Մեր տեսակետները, մեր ուղենիշերը, մեր ծրագիրը, մեր գործելակերպը չընդունող, չկիսող մարդկանց մենք արհեստականորեն չենք փորձելու և չենք փորձել խցկել մեր կուսակցության շարքերը: Ուրիշ խնդիր է, եթե անձը ցանկություն ունի և կիսում է մեր գաղափարախոսությունը: Այ, սա արդեն կանոնադրության հարց է: Ամեն դեպքում, եթե Սամվել Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ շարքեր, մենք դա կքննարկենք»,- եղավ պատասխանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ԲՀԿ-ն լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը մեծ ցանկություն ունի մասնակցելու հաջորդ տարի սպասվող Գյումրու քաղաքապետի ընտրություններին, և պատասխանելով մեր հարցին, թե ՀՀԿ-ն մտադի՞ր է Գյումրու ղեկը հանձնել անկուսակցական թեկնածուին, Մինասյանը պատասխանեց. «Ես ասեմ, որ ՀՀԿ-ի կարծիքը, որպես կանոն, նախ կազմավորվում է գյումրեցիների կարծիքից, սակայն ես որևէ անձի վերաբերյալ կանխատեսումներ չեմ ուզում անել, քանի որ այդ կանխատեսումները ոչ միայն անփառունակ, այս պարագայում նաև կողմնորոշիչ դեր կարող են ունենալ: Իսկ ես՝ որպես կուսակցական, առանց կուսակցության համապատասխան քննարկումների նման տեսակետ ոչ մի անձի, այդ թվում՝ ձեր նշած պատգամավորի վերաբերյալ, չեմ հայտնի»:

Մեր դիտարկմանը՝ իսկ ՀՀԿ-ն արդեն իսկ ունի՞ իր թեկնածուն, ՀՀԿ կառույցի ղեկավարն արձագանքեց. «Ամեն ինչ ցույց կտան ժամանակը և ՀՀԿ-ում իրականացվող իրատեսական քննարկումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում