Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կփորձենք 6 քաշային կարգերում էլ օլիմպիական ուղեգիր նվաճել. Լևոն Ջուլֆալակյան

Արդեն հայտնել ենք, որ մարտի 3-ին հունահռոմեական ոճի անվանի հայ ըմբիշ, Եվրոպայի (1986թ), աշխարհի (1986թ) և 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն (1988թ), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը այցելել է Երևանի Դավիթաշեն համայնքում գտնվող թիվ 200 հիմնական դպրոց և բավարարեց ուսուցչական կազմի ու աշակերտների բազմազան հարցերով հագեցած հետաքրքրությունների շրջանակը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի թղթակիցը ճեպազրույց ունեցավ Լևոն Ջուլֆալակյանի հետ:

Բոլորվին վերջերս Ծաղկաձորում գտնվելիս ձեզ մոտ առողջական խնդիրներ էին ծագել և դուք շտապ կարգով Երևան տեղափոխվեցիք: Ինչպե՞ս եք հիմա ձեզ զգում:

-Այո, հունվարի 2-րդ կեսին Ծաղկաձորում դահուկներով սահելիս հանկարծակի վատ զգացի: Ինձ անմիջապես Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին: Շտապ կարգով կատարած սրտիս ստենդավորումից հետո բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող է ընթանում, առողջական խնդիրներ կամ գանգատներ չունեմ: Վերջին ստուգումից հետո բժիշկները հավաստիացրին, որ ես հիմա 18 տարեկանի առողջություն ունեմ (նշենք, որ Լևոն Ջուլֆալակյանն ապրիլի 5-ին կդառնա 51 տարեկան):

Հավաքականի մոտակա ծրագրերի մասին կխոսե՞ք:

-Հավաքականը մարտի 8-21-ը ուումնամարզական հավաք կանցկացնի Երևանում գտնվող Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Դրան անմիջապես կհաջորդի մարտի 24-29-ը Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում առաջին անգամ կազմակերպվող անցումային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Ապրիլի 8-23-ը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է նախատեսված կրկին Երևանում: Ապա կհաջորդի մասնակցությունը ապրիլի 24-26-ը  Սոֆիայում ավանդաբար կազմակերպվող Դան Կոլով և Նիկոլա Պետրով միջագային մրցաշարին:

Բնականաբար, ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը սեպտեմբերի 7-12-ը ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի: Այս տարվա գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն ու որքան հնարավոր է շատ վարկանիշներ ձեռք բերելն է:

Իսկ քանի՞ օլիմպիական ուղեգիր եք պլանավորում նվաճել:

-Ես միշտ էլ լավատես եմ ու ձգտում եմ առավելագույնին: Կփորձենք վեց քաշային կարգերում էլ օլիմպիական ուղեգիր նվաճել: Իսկ թե ինչ կստացվի, ցույց կտա մրցագորգը:

 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում