Չինաստանի Գուանչժոու քաղաքում երկու անհայտ անձինք զինված հարձակում են գործել երկաթուղային կայարանում կանգնած մարդկանց վրա: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ հանցագործները դանակահարել են և վիրավորել 9 մարդու:
Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:
Հարձակումը կատարվել է տեղական ժամանակով առավոտյան ժ. 8.18-ին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողներից մեկին, մյուսը վնասվածք է ստացել ու ձերբակալվել: