«Նման առաջարկ դեռ չի եղել, եթե լինի նոր կխոսենք»,- պատասխանելով Armtimes.com–ի հարցին՝ դո՞ւք եք նշանակվելու ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Բաբայանն ասել է, որ ԲՀԿ-ում դեռևս չեն ստացել Տիգրան Ուրիխանյանի պաշտոնական հրաժարականը. «Երբ որ կլինի՝ պաշտոնապես կտեղեկացնենք, թե ով է իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում